08:47 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
315 0 0

Արման թաթոյանը նշել է, որ դրանով Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները, այդ թվում` եռակողմ հայտարարության համապատասխան կետը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մասնավորապես՝ թվով 62 զինծառայողներ, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են և նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Զինծառայողներն անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ ու նշում արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը քրեականացնելը. դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայման ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան:

«Մեր երեխեքին վաճառեցիք, տենց էլ ասեք». շիրակցի կորած կամավորների ծնողները վրդովված են

ՄԻՊ-ը նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի:

Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի: Ուստի, նշվածը նույնպես ակնհայտ է դարձնում, որ անգամ քրեական վարույթ նախաձեռնելու ու հայ զինծառայողներին կասկածյալ կամ մեղադրյալ դարձնելու միջոցով գերիների վերադարձը ձգձգելն ունի ակնհայտ արհեստական բնույթ, իրենից ներկայացնում է իրավական գործընթացների բացահայտ չարաշահում և խախտում է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքը, այլ նաև հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, այն ստորագրած կողմերի մտադրություններին:

ՄԻՊ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության գործողությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 10-ից առաջ, այնպես էլ դրանից հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ գործնականում արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական զինված ուժերը հայերի են գերեվարել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն հետ նրանք հետո վերադարձվել են Հայաստան:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ հայ գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին, ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

«Յարեն տիրոջը ցավ կուդա, սաղ մատների արանքով կնայեն էս հարցին». շիրակցիները` պատգամավորին

ՀՀ ՄԻՊ—ը հրավիրում է ՄԱԿ-ի ու մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային մյուս կառույցների ուշադրությունը սույն հայտարարության մեջ նշված խնդիրների վրա և հորդորում Հայաստանի իշխանության բարձրագույն մարմիններին բանակցություններ վարելիս հաշվի առնել նաև Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության մեջ նշված հանգամանքները:

Նշենք` նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինը Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին:

2014-ի հուլիսին քաղաքացիական հագուստով ու զինված երեք ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը` Գուլիևն ու Ասկերովը, ձերբակալվել էին, իսկ մեկը` սպանվել։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հանձնել էր Ադրբեջանին։ Ադրբեջանցիները սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին։

Ըստ թեմայի

Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»
Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ
Եվրադատարանն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել հայ գերիների վերաբերյալ
թեգերը:
Շիրակի մարզ, գերի, Ադրբեջան, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ