12:11 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1719)
949 0 0

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումները կգործեն մինչև հուլիսի 11–ը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Կարանտինը Հայաստանում երկարացվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացնում է, որ հաշվի առնելով ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):
  • Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։

Հիշեցնենք` 2020 թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց`որոշակի փոփոխությունների ենթարկվելով։

Սեպտեմբերից տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

ՀՀ նախագահի կինը ևս վարակվել է կորոնավիրուսով

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև այսօր` 2021թ.–ի հունվարի 11–ը, կգործի կարանտինի ռեժիմ։ 

Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում էր գործել և այժմ էլ ուժի մեջ է:

Գիտնականները նշել են` որ ախտանիշների դեպքում կարող է կորոնավիրուսը 12 շաբաթից ավելի տևել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1719)

Ըստ թեմայի

Նոր կարանտին, նոր տուգանքներ. որ դեպքում ինչքան է նախատեսված
Նույնիսկ հայերը «հանձնվեցին»․ ինչպես է կարանտինը փոխել վարվեցողության կանոնները
10–200 հազար դրամ. ոստիկանությունը հիշեցնում է կարանտինի ընթացքում գործող տուգանքների չափը
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կարանտին, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ