15:54 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
80 0 0

ԱԺ-ի դիմաց ծեծկռտուքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին պատգամավորի մեքենայի ճանապարհը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տուժողի կարգավիճակ ունի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ դեկտեմբերի 28–ին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարներից մեկի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև:

«Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)»,–ասացին ՀՔԾ–ից։

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց ծեծկռտուքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին պատգամավորի մեքենայի ճանապարհը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվերով հարված է հասցվում պատգամավորին։

Հայրենիքի փրկության շարժումը ՀՔԾ–ի մոտ է. պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ

Ըստ թեմայի

Արման Թաթոյանն արձագանքել է ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին
«Ձեզ նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն». Սիսակ Գաբրիելյան
«Իմ քայլն» առաջարկում է հունվարի 1-ից վերացնել կարմիր գծերը
թեգերը:
միջադեպ, Պատգամավոր, Սիսակ Գաբրիելյան

Գլխավոր թեմաներ