08:42 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1401 0 0

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև վաղը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 11-ին, Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով` զինծառայողների աճյունները պետք է ենթարկվեն ԴՆԹ փորձաքննության, իսկ զոհված քաղաքացիական անձի մարմինը հարազատները կարողացել են ճանաչել։

«Քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից։ Տղամարդու հարազատները նրա մարմինը ճանաչել են»,–ասաց նա։

Թադևոսյանի խոսքով` որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև վաղը, սակայն ուղղությունները դեռևս հստակեցված չեն։

Ընդհանուր առմամբ, առայսօր 1222 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն է հայտնաբերվել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ըստ թեմայի

«Կյանքը կինո է դարձել». գյուղը հանձնելու լուրերին Տիգրանաշենում տարբեր կերպ են մոտենում
Կոտրված ժպիտներ ու քիչ-քիչ վերականգնվող քաղաք. ինչպես է ապրում Ստեփանակերտը
Զանգելանում 14 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
թեգերը:
աճյուն, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ