09:19 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1711)
159 0 0

Առաջիկայում կանխատեսվում է կորոնավիրուսային դեպքերի որոշակիորեն ավելացում նաև Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված. գիտնականները չեն բացառում համաճարակի բռնկման երրորդ ալիքը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Ամանորին, ինչպես նաև դրանից առաջ և հետո, Հայաստանում նկատվում է համաճարակային իրավիճակի կայունություն, ինչպես նաև դեպքերի նվազեցում։ Սակայն Ամանորի օրերին շփումները մի փոքր ավելացան, ուստի առաջիկայում կանխատեսվում է դեպքերի որոշակիորեն ավելացում»,–ասաց նա` հավելելով, որ դրան է նպաստելու նաև ուսումնական հաստատությունների բացումը։

Սահակյանի խոսքով` վերջին շրջանում կորոնավիրուսային դեպքեր ավելի շատ գրանցվում են 55-60 և 30-35 տարեկանների շրջանում։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա 0-5, 15-20 տարեկանների շրջանում են վարակի դեպքեր հայտնաբերվում։

Նա հայտնեց նաև, որ այս պահին թեստերի բավարար քանակություն ունենք, սակայն ընդհանուր արված թեստերի մեջ դրական թեստերի քանակն է նվազել։

Անդրադառնալով պատվաստումներին` Սահակյանը նշեց, որ այս պահին ունենք գործող պայմանագիր COVAX Facility–ի հետ, և նախատեսում են ՀՀ բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ։ Խոսքը ռիսկի խմբի անձանց պատվաստելու մասին է։ Այժմ նախնական բանակցություններ են վարում պատվաստանյութի ներկրման համար. մինչև հունվարի վերջ և փետրվարի սկիզբ կունենան առաջին խմբաքանակը։

Գիտնականները նշել են` որ ախտանիշների դեպքում կարող է կորոնավիրուսը 12 շաբաթից ավելի տևել

«Բանակցություններ ենք վարում Sputnik V, Moderna, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը ձեռք բերելու համար։ Իսկ թե որն ավելի շուտ կներկրենք, այս պահին ասել չեմ կարող»,–ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 355 նոր դեպք, գրանցվել է 10 մահվան դեպք։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1711)

Ըստ թեմայի

Եվրահանձնաժողովը հաստատել է COVID-ի դեմ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը
Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը
COVID-19-ը Հիտլերն է, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ դաշինք կնքելու ժամանակն է
թեգերը:
պատվաստանյութ, կարանտին, թեստ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ