17:30 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Հետազոտությունները փաստում են, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում անձի մոտ 6 ամսվա իմունիտետ է առաջանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսից մահվան դեպքերը, ինչպես համավարկի սկզբում էր, 70 տարեկաններից բարձրերի շրջանում է գրանցվում։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Երիտասարդների շրջանում կորոնավիրուսից մահվան դեպքերի միտում չկա։ Վիրուսից մահվան դեպքերը հիմնականում բարձր տարիքի անձանց շրջանում է գրանցվում, ինչպես նաև խրոնիկական հիվանդություններ ունեցողների շրջանում»,–ասաց Սահակյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում բավարար կոլեկտիվ իմունային համակարգ ունենալ-չունենալուն` Սահակյանը նշեց, որ բնակչության 70-80 տոկոսը պետք է վարակված լինի, որ նոր միայն համարվի իմուն շերտի ձևավորում։ Այս պահին, սակայն, Հայաստանում չկա այդ ցուցանիշը։

Սահակյանը հավելեց, որ ըստ հետազոտությունների՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում անձի մոտ 6 ամսվա իմունիտետ է առաջանում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն էլ իր հերթին նշեց, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը (միկրոօրգանիզմների համախումբ-խմբ.) ավելի արագ է վարակում մարդկանց և դրա` Հայաստան հասնելու դեպքում, հնարավոր է կորոնավիրուսային վարակի երրորդ ալիք սկսվի։ Նա ասաց նաև, որ դեռ չկան տվյալներ, թե նոր շտամով վարակվելու դեպքում մահվան հավանականությունն ավելի մեծ է, ավելին, հիվանդացությունը նույն կերպ է ընթանում։

Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում

«Նոր շտամի դեմ պայքարի միջոցները նույն են, ինչ այժմ կիրառում ենք` դիմակ կրել, ախտահանվել, պահպանել սոցիալական հեռավորություն։ Ինչ վերաբերում է դրա հետազոտությանը, ապա այժմ ուսումնասիրում ենք այդ գործընթացը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք էլ դրա հետազոտմամբ զբաղվել։ Բրիտանական շտամը որոշելու հետազոտությունն ավելի բարդ  է»,–ասաց Բակունցը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` Հայաստանում կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով` մինչև հուլիսի 11-ը։

Հայաստանում «սովորական» կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 355–ով և դարձել 162643։

Ըստ թեմայի

ԱՄՆ սենատորը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու վարակվել կորոնավիրուսով
ՀՀ նախագահի կինը ևս վարակվել է կորոնավիրուսով
Գիտնականները նշել են` որ ախտանիշների դեպքում կարող է կորոնավիրուսը 12 շաբաթից ավելի տևել
թեգերը:
վարակ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ