09:51 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Ինչպես են ապրում Հայաստանի տարբեր մասնավոր տարածքներից փրկված արջերը։ Կենտրոնը մանրամասներ և լուսանկարներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։ Տեղեկությունը հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կենտրոնում գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։

В Центре спасения диких животных (WRC) устроили новогодние подарки для медведей
© Photo : FPWC
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստարան են ստացած արջերը

«Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։Կենտրոնի արջերի խնամակալները մշտապես հոգ են տանում Հայաստանի տարբեր մասնավոր տարածքներից փրկված արջերի մասին, բացառություն չեն նաև տոնական օրերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

В Центре спасения диких животных (WRC) устроили новогодние подарки для медведей
© Photo : FPWC
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստարան են ստացած արջերը

Մասնագետներն արջերի փրկության ծրագրի շրջանակներում փրկված բոլոր արջերի նկատմամբ ցուցաբերում են առանձնահատուկ վերաբերմունք։ Ուսումնասիրելով յուրաքանչյուր արջի կարիքները, բնավորության գծերը և ֆիզիկական տվյալները` կենտրոնի մասնագետներն ընտրում են հատուկ սննդակարգ, կիրառում են զբաղվածության տարատեսակ միջոցներ և ապահովում են բարձր տրամադրություն։

В Центре спасения диких животных (WRC) устроили новогодние подарки для медведей
© Photo : FPWC
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստարան են ստացած արջերը

Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։

Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Ըստ թեմայի

Արջի քոթոթը սատկե՞լ է, թե՞ սպանել են. տեսանյութ դեպքի վայրից
Փրկված Մխո և Մաշա արջերը քաղաքավարի դեղձ են ուտում. տեսանյութ
Գորշ արջի զբոսանքը Սյունիքում. տեսանյութ
թեգերը:
Հայաստան, բնություն, արջ

Գլխավոր թեմաներ