01:41 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
218 0 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով` տնտեսական և տրանսպորտային համագործակցության վերաբերյալ հայտարարությունը պետք չէ կապել Հայաստանի հումանիստական ջանքերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գերիների հարցը Հայաստանի համար առաջնահերթ է, գերատեսչություններն աշխատանք են տանում նրանց վերադարձի ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Պատասխանելով հարցին` ինչու Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ չլուծվեց գերիների հարցը, Մակունցը խորհուրդ տվեց գերիների հարցը չշահարկել։

«Մոսկվայում ձեռք է բերվել համաձայնություն` տնտեսական և տրանսպորտային համագործակցության վերաբերյալ, որում արտացոլվել են Հայաստանի շահերը։ Այդ հայտարարությունը պետք չէ կապել գերիների խնդրի հետ», – ասաց Մակունցը։

Նրա խոսքով` վարչապետը երկու անգամ Մոսկվայում բարձրաձայնել է գերիների հարցը, ինչն էլ խոսում է Հայաստանի համար գերիների խնդրի կարևորության մասին։ Նա հաստատեց, որ եթե գերիների հարցը չլուծվի, Ադրբեջանի հետ շատ դժվար կլինի տնտեսական կապեր ստեղծելը։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ավելի վաղ ասել է, որ Ադրբեջանում հայ գերիների հաստատված թիվը 120 է։ Հայտնի է, որ Ադրբեջանում գերու կարգավիճակով հայտնված 62 զինծառայողի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության հոդվածով։

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինը Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին:

Պատրա՞ստ է ՄԻՊ–ը գերիների հարցով Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպել. նոր զեկույց կլինի

2014-ի հուլիսին քաղաքացիական հագուստով, զինված երեք ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը` Գուլիևն ու Ասկերովը, ձերբակալվել էին, իսկ մեկը` սպանվել։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հանձնել էր Ադրբեջանին։

Ադրբեջանցիները սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին։

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է

Ըստ թեմայի

Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ
Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել է աղոթք գերիների վերադարձի համար․ տեսանյութ
Շիրակցի 62 գերիներ Ադրբեջանում կալանավորված են. ՄԻՊ
Եվրադատարանն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել հայ գերիների վերաբերյալ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Մոսկվա, գերի, Լիլիթ Մակունց

Գլխավոր թեմաներ