12:27 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Զինվորի հայրը մեքենայով հարվածել է պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Դեպքով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Անհետ կորած զինվորի հորը, որին ձերբակալել էին մեքենայով պաշտպանության նախարարության դռները կոտրելու և ՊՆ տարածք մտնելու դեպքով, ազատ են արձակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր` հունվարի 13-ին, Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով:

Հիշեցնենք` Aysor.am-ի հետ զրույցում Գ.Վ.-ի եղբայրը պատմել էր, որ որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով եղբայրը, որը նույնպես պատերազմի մասնակից է, մեքենայով հարվածել էՀՀ պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել:

Նշենք, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանց մի քանի անգամ ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց նրանց խնդրին այդպես էլ լուծում չի տրվել։

«Ոչ մի պատասխան չստացա». անհետ կորած զինվորի հարազատը` Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ըստ թեմայի

Անհնազանդության ակցիաներ. անհետ կորածների ու գերիների ծնողները փակում են Երևանի փողոցները
Ռուս խաղաղապահների գործարկած անհետ կորածների «թեժ գծին» 574 դիմում է ստացվել
«Էդ երեխաներին բերել են Հայաստան, ու հիմա նրանք ոչ մի տեղ չկան». անհետ կորածների ծնողներ
Ակնկալում ենք կոնկրետ պատասխաններ. անհետ կորած զինվորների ծնողներին կընդունի վարչապետը
թեգերը:
Քննչական կոմիտե, հայր, Զինվոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ