01:07 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
33710

Տավուշի մարզի Բերդ քաղաքում կանանց կոլեկտիվը հատապտուղներից մուրաբաներ է պատրաստում` շաքարի նվազագույն հավելմամբ։ Երևանում վաճառքը հաջողությամբ է պսակվել, ժամանակն է մտածել արտահանման մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. Տավուշի մարզի Բերդ սահմանամերձ քաղաքում գործող ձեռնարկությունը մտադիր է ընդլայնել անտառային հատապտուղներից պատրաստվող մուրաբաների իր արտադրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բերդ քաղաքի կանանց կենտրոնի հիմնադիր Անահիտ Բադալյանն ասում է, որ հատապտուղներին նվազագույն քանակի շաքարավազ են ավելացնում և օգտագործում են բացառապես վայրի պտուղներ։

Основатель Женского центра в г. Берд  Анаит Бадалян, с супругом
© Sputnik / Aram Gareginyan
Բերդ քաղաքի կանանց կենտրոնի հիմնադիր Անահիտ Բադալյանը` ամուսնու հետ

«Մենք այնքան շաքարավազ ենք ավելացնում, որ մուրաբան չթթվի ստերիլիզացումից հետո։ Արտասահմանում այսօր դա շատ պահանջված է, պարզապես մեր արտադրության մասին դեռ քչերը գիտեն, – պատմում է Բադալյանը` հավելելով, որ  սկզբում փորձել են հապալասն իրենք աճեցնել։ Այն իհարկե ավելի խոշոր է, սակայն համն ու հոտն այն չեն, ինչ անտառայինինը, անտառայինը, եթե սեղանին լցնես, հոտը տարածվում է ամբողջ սենյակով։

ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) կանանց կենտրոնը սարքավորումներ է ստացել մուրաբայի պաստերիզացման և տարաների ստերիլիզացման համար։ Սակայն տարաներում մուրաբաները լցնելն ու փակելը ձեռքով է իրականացվում, հատապտուղները հավաքելը` ևս։ Հավաքողներին փոցխ են բաժանել, որով բույսն այնպես են փոցխում, որպեսզի ճյուղերը չվնասվեն, փոխարենը հին տերևները մաքրվում են։ Դա օգնում է հատապտուղներին ավելի լավ աճել։

 2019 թվականին նման «սանրումից» հետո 2020 թվականի աշնանը բերքը  տնայնագործական կոլեկտիվի համար ահագին էր` մեկուկես տոննա։

«Մեզ այնքան էին բերում, որ նույնիսկ գումարը չէր բավականացնում` ամբողջ բերքը գնելու համար», – պատմում է Անահիտը։

Berd Berries. այսպես է կոչվում ապրանքանիշը, որը ստեղծվել է մի քանի տարի առաջ։ Այն իր արտադրանքը Երևանի մի քանի խանութների է մատակարարում։ Միլիոններ դեռ չեն վաստակում, սակայն արդեն առանց կողմնակի օգնության վճարում են աշխատակիցների ծառայությունների և բերքահավաքի դիմաց։

Նոր ծրագիր Տավուշում, կամ ինչ են ասել Իտալիայում, երբ տավուշցի պատանին հորովել է երգել

Բերքահավաքի ու հատապտուղների մշակման գործընթացում Բերդից ու մերձակա գյուղերից 40 ընտանիք է ներգրավված։ Ոչ միայն հապալաս են հավաքում, այլև ազնվամորի և մոշ ու կրկին` միայն վայրի։ Անցած տարի հապալասով թեյ են սկսել արտադրել, իսկ այս տարի ուզում են փորձել նաև կծոխուրով թեյեր արտադրել։

թեգերը:
Երևան, արտահանում, մուրաբա, Կին, Տավուշ, Բերդ

Գլխավոր թեմաներ