09:27 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
118 0 0

«Հրապարակ» թերթը գրել է, որ չի բացառվում, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն առհասարակ օրակարգ չբերվի։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Չնայած Ազգային ժողովում ձևավորված ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռևս ամռանն ավարտել էր աշխատանքը, և սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, և չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Մեզ ասացին, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի օր հետո, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է ԱԺ հերթական նիստում։ Ուշագրավ է, որ եկող շաբաթ կմեկնարկի հերթական քառօրյան, սակայն ԱԺ կայքի որևէ բաժնում զեկույցը դեռ չի ներկայացվել՝ ո՛չ օրակարգային հարցերում, ո՛չ էլ օրակարգ չմտած նախագծերի ցանկում»,–գրում է թերթը։

Նշվում է, որ հանձնաժողովի անդամներից մեկի խոսքով` չի բացառվում, որ պատերազմից հետո այն օրակարգ առհասարակ չբերվի. «Հատկապես, որ ոչ աշխարհացունց բացահայտում ենք արել, իսկ վերջին պատերազմի համեմատ ապրիլյանի «մեղքերն» ուղղակի հյուլե են»,–ասել է նա։

Սերժ Սարգսյանը «գաղտնազերծեց» ապրիլյան քննիչ հանձնաժողովում հնչեցրած իր ներածական խոսքը

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թ․ մայիսին: Մեկ տարուց ավելի հանձնաժողովը հարցաքննել է նախկին և ներկա բազմաթիվ պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին։ Միայն 2016-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը չներկայացավ հարցաքննության: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար սպառնում էր, թե խայտառակ բացահայտումներ են սպասվում նախկիններին:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրը կլինի Բակո Սահակյանը

Ըստ թեմայի

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը զինամթերքի պակաս չի զգացել. Սերժ Սարգսյան
Յուրի Խաչատուրովը կդառնա ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործի «հերոսը». «Հրապարակ»
Ապրիլյան պատերազմի համեմատ` ԱԹՍ–ների խոցելիությունը շուրջ 10 անգամ ավել է. Օհանյան
թեգերը:
Անդրանիկ Քոչարյան, Արցախյան պատերազմ, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով

Գլխավոր թեմաներ