08:19 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Սեփականատիրոջ որդուն մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խանութներից մեկի աշխատակիցը դանակահարել է գնորդին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է, որ դանակահարությամբ ավարտված վեճի պատճառը գումարի մանրն է դարձել։

Երևանի 42-ամյա բնակիչը Յան-Ռայնիսի փողոցում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ:

«Խանութի տնօրենի օգնականը, որը նաև խանութի սեփականատիրոջ որդին է, այդ պահին սպասարկել է նշված հաճախորդին՝ հայտնելով, որ դրամարկղում բավարար չափով մանրադրամ չկա՝ տարբերությունը վերադարձնելու համար:

Հաճախորդը, կարծելով, թե աշխատակիցը ստում է և իրեն ենթադրյալ ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, վիճաբանել է սպասարկող աշխատակցի հետ, ինչը շարունակվել է դրսում՝ մթերային խանութի դիմացի հատվածում, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով դեպի աշխատակիցը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ քննչական մարմնի՝ աշխատակիցը, ի պատասխան իր նկատմամբ դրսևորված ագրեսիվ վարքագծի, հնչեցված հայհոյանքների, և նկատելով դեպի իրեն կատարված շարժումը, «առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ» դանակով հարվածել է հաճախորդին։ Նշվում է, որ կենցաղային նպատակներով նախատեսված դանակը նա նախապես վերցրել էր խանութից։ Հարվածը հասցվել է հաճախորդի կրծքավանդակի ձախ կեսին՝ «նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս»:

Վրաստանում պարզել են բանկի կողոպտիչի ինքնությունը

Խանութի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտված է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ըստ թեմայի

Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախման հետևանքով երիտասարդ է դանակահարվել
Կալիֆոռնիայի եկեղեցիներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կան վիրավորներ
թեգերը:
խանութ, դանակահարություն, ծխախոտ

Գլխավոր թեմաներ