00:50 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
346 0 0

Կադաստրի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են խնդրի պատճառն ու տեղեկացրել` ինչ կարելի է անել այս պահին լուծում ունենալու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Տարեսկզբից տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիներին չեն կարողանում տրամադրել գույքահարկի զրոյական տեղեկանք։ Այս խնդրի մասին Sputnik Արմենիային ահազանգել են մի շարք քաղաքացիներ։

Նշենք, որ զրոյական տեղեկանքը հավաստում է, որ տվյալ անշարժ գույքի համար չկա գույքահարկի որևէ պարտք։ Այդ տեղեկանքն անհրաժեշտ է ներկայացնել գույքի առուվաճառքի ժամանակ։ Այս պահանջն ուժի մեջ է մտել անցյալ տարի. մինչ այդ բնակարանի գնորդն ու վաճառողը կարող էին պայմանավորվել, թե ով է վճարելու գույքահարկի պարտքը (եթե այդպիսին կա)։ Անցյալ տարվանից կարգը փոխվել է. վաճառքից առաջ հարկը պետք է ամբողջությամբ մարված լինի։

Սակայն թաղապետարաններում (Երևանից դուրս` համայնքապետարաններում) այդ հարցումները դեռ ամեն տեղ չէ, որ կարողանում են բավարարել։ Օրենքի փոփոխությանը զուգահեռ` թարմացվում է կադաստրի տվյալների բազան, և համապատասխան մասնագետները (Տարածքային կառավարման նախարարության ներքո գտնվող «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ–ի աշախատողները) ՏԻՄ–երում դեռ ամեն տեղ չէ, որ հասցրել են այն տեղադրել։

Կադաստրի կոմիտեից տեղեկացրին, որ խնդիրն այս պահին կարելի է լուծել ինքնուրույն։ Գույքահարկի պարտքը կարելի է ստուգել առցանց` e-cadastre.am կայքում` մուտքագրելով սեփականության վկայականի համարը։ Զրոյական պարտքի դեպքում կարելի է որոնման արդյունքները ներկայացնել թաղապետարան (օրինակ` բջջային հեռախոսի վրա), իսկ պարտքի առկայության դեպքում այն կարելի է վճարել բանկի միջոցով։

ՀՀ–ում պաշտոնյաները ստիպված կլինեն հայտարարագրել թանկարժեք գնումներն ու ուղևորությունները

Կադաստրից ասացին, որ խնդիրը լուծվում է սեղմ ժամկետներում, և առաջիկայում տվյալների թարմացված բազան հասանելի կլինի բոլոր ՏԻՄ–երում։

Ինչ վերաբերում է e-cadastre.am-ի տվյալներին, ապա այժմ  այնտեղ հասանելի են մինչև 2020-ի հուլիսի մեկի հարկի վճարման տվյալները։ Սակայն հաշվի առնելով այն, որ անցած կես տարվա ընթացքում քչերն են անշարժ գույք վերավաճառել, առկա տեղեկատվությունը կբավարարի շատերին, պակասող տվյալներն էլ կլրացվեն մոտ օրերս։

Ըստ թեմայի

Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար
Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում
թեգերը:
տուն, բնակարան, գույքահարկ, գույք, Հայաստան, Կադաստրի կոմիտե

Գլխավոր թեմաներ