07:09 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
311 0 0

Ավելի վաղ Ուլիխանյանը հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետ։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որշումներ» բաժնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- նշված է որոշման մեջ։

Հունվարի 14-ին վարչապետի որոշմամբ Դավիթ Սանասարյանն ազատվել էր ՊՎԾ պետի պաշտոնից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելու համար։ Հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։

Նա մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը:

«Հաստատում եմ». իմքայլական պատգամավորը կնշանակվի ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հիշեցնենք՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել էին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ թեմայի

ՊՎԾ–ն շուրջ 618 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել
Զինծառայության հետ կապ չունեցող անձինք զբաղեցրել են պաշտոններ. ՊՎԾ–ի ուսումնասիրությունը
«Հայաէրոնավիգացիան» պետությանը հսկայական վնաս է հասցրել. ՊՎԾ-ն նոր բացահայտումներ է արել
թեգերը:
Նշանակում, Տիգրան Ուլիխանյան, Պետական վերահսկողական ծառայություն (ՊՎԾ)

Գլխավոր թեմաներ