00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր դատավորներ` հին բարքեր. Հովհաննիսյանը հայտնեց` ինչ է թաքցնում իշխանության նոր նախագիծը

© Sputnik / Asatur YesayantsАрпине Ованнисян
Арпине Ованнисян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության նոր նախագծով պետք է դատավորների քանակն ավելանա` այդպիսով նվազեցնելով նրանց ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, երկու նոր ինստիտուտ է ներդրվելու, որոնք արագացնելու են գործերի քննությունը։ Սակայն Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է` ամեն ինչ այդքան գունավոր չէ։

Գործող իշխանությունը նոր գործիք է մշակել, որի միջոցով փորձելու են անցանկալի անձանց կալանավորել, քրգործերի առնչությամբ իրենց ուզած որոշումները կայացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով հունվարի 14-ին կառավարության կայացրած որոշմանը։

Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունում դատավորների հետ նմանատիպ քննարկումն անընդունելի է. ՄԻՊ-ը վրդովված է

Նշենք, որ կառավարությունն ընդունել էր ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքն ու հարակից օրենքների փաթեթը։ Դրա համաձայն` ստեղծվելու է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում պետք է կատարվի։

«Սա քաղաքական, հակասահմանադրական, հակաիրավական և հակաբարոյական նախագիծ է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ դրա միջոցով դատավորների ծանրաբեռնվածությունը կնվազի, սակայն նման խնդիր չի լուծում նախագիծը։ Այո, դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելը լեգիտիմ է, սակայն այլ բան է, երբ այդ լեգիտիմ նպատակին հասնելու համար իշխանությունը փորձում է քաղաքական, մանիպուլյատիվ, հակասահմանադրական նպատակադրմամբ լուծումներ առաջ քաշել»,–ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն պնդմանը, թե կոռուպցիոն հանցագործությունների ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի` Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրականում դատարաններում բուն կոռուպցիոն գործերը փոքր տոկոս են կազմում և անհասկանալի է` ո՞ր գործերն են դրանց թվին դասել։ Նրա խոսքով` իշխանության ներկայացուցիչները հատուկ են ուռճացնում թվերը, որպեսզի իրենց որոշումն արդարացնեն։

Հովհաննիսյանը նշեց` նախագծի արդյունքում կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորները կքննեն տարեկան միջինը 100-120 գործ, իսկ մյուսները` հազարավոր գործեր։ Նա ասում է, որ ծանրաբեռնվածության հարցին կարելի է լուծում տալ ավելի հեշտ տարբերակով` պետք է ուղղակի դատավորների թիվն ավելացնել։

Իսկ ինչ վերաբերում է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտի ստեղծմանը, ապա սա էլ, ըստ Հովհաննիսյանի, քաղաքական նպատակ ունի։

Председатель Высшего судебного совета Рубен Вардазарян на встрече с Чрезвычайным и Полномочным послом Ирана (5 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը

«Վերջին շրջանում` կապիտուլյացիոն խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, բոլոր այն անձինք, որոնք նաև սահման են պահել, կռվել, չեն հարմարվում այդ փաստաթղթի գոյությանը, այս իշխանությունների վարքագծի հետ և փորձում են պայքարել։ Իշխանությունն էլ փորձեց շինծու գործերով կալանավորել նրանց։ Սակայն, բարեբախտաբար, դատավորները գտնվեցին իրենց բարձունքում և այդ խայտառակ պրոցեսին չմասնակցեցին»,–ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ սա էլ, բնականաբար, պետք է հարուցեր իշխանությունների դժգոհությունը, որի արդյունքում էլ ծնվեց այս նախագիծը։

Բացի այդ, նա նշում է, որ կառավարության ընդունած նախագիծը նաև հակասահմանադրական է, չնայած իշխանությունը միջազգային փորձն է մատնացույց անում։ Հովհաննիսյանն ասում է`կուրորեն միջազգային փորձը ներդնել չի կարելի` պետք է տեսնել, թե քո Սահմանադրությունն ինչ է սահմանում։ Սահմանադրական դրույթ կա, համաձայն որի` օրենքով կարող է ստեղծվել մասնագիտացված դատավորների ինստիտուտ, սակայն իշխանության առաջարկածը, ըստ Հովհաննիսյանի, հատուկ և արտակարգ դատարան է, այլ ոչ թե մասնագիտացված։

Նա վստահեցնում է` մասնագիտացված դատարանը պետք է որոշակի առանձնահատկություն ունենա` ապացույցների հետազոտում, գործի քննության ժամկետներ և այլն։ Վարչական դատարանն այս տեսանկյունից ամբողջությամբ մասնագիտացված դատարան է։ Օրինակ` ունենք քաղաքացիական դատավարություն, որը հատուկ ընթացակարգ է նախատեսում։ Հովհաննիսյանին հետաքրքրում է, թե ի՞նչ յուրահատկություն ունեն նախաքննության հետ կապված հարցերը։

«Սա հակասահմանադրական նախագիծ է, և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն ստորագրելու դեպքում կապացուցի, որ նախագահի ինստիտուտը ոչ թե ինքնուրույն է գործում, այլ Փաշինյանի գործիքներից ոչ մի բանով չի տարբերվում»,–ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է նախագծով սահմանված` դատավորների քանակի ավելացմանը, Հովհաննիսյանը նշեց, որ սրանք իշխանահաճո դատավորներ են լինելու, որոնք կատարելու են իշխանության իջեցրած պատվերները։

Акция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանների որոշումները բողոքարկվում են, դատավորների նկատմամբ վարույթներ հարուցվում

Հովհաննիսյանը հռետորական հարց հնչեցրեց` մասնագիտացված հանրույթում 10-ից 9-ը դեմ են այս նախագծին. այս դեպքում ո՞ւմ պետք է վստահել` այս իշխանությա՞նը, որը 44 օր շարունակ թաքցնում էր տարածքների կորուստն ու այսքան զոհերին։ Հիմա էլ, ըստ Հովհաննիսյանի, հավատանք, որ իշխանությունն արդար դատական համակա՞րգ է ուզում ստեղծել...

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխմամբ առաջարկվում է այսուհետ հրապարակել միայն դատարանի տեղը, որտեղ պետք է քննվի, օրինակ, կալանքի միջնորդությունը, իսկ դատավորի տվյալները չներկայացնել։ Հունվարի 14-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վերոհիշյալ նախագծի մասին, ասել էր, թե այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չպետք է դրվեն։

Լրահոս
0