04:29 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
477 0 0

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ վարորդները ծխելու համար ոչ թե 1 միավոր կկորցնեն, այլ 0,5:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով։ ՀՀ ԱԺ–ն այսօր քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների համապատասխան նախագիծը։

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, ներկայացնելով փաստաթուղթը, հիշեցրեց, որ տուգանային միավորների համակարգի ներդրումից հետո վարորդների համար առավելագույն տուգանքը իջեցվել է մինչև 25 հազար դրամ։ Միաժամանակ հարց է առաջացել ՝ ինչպես տուգանել վարորդական իրավունք չունեցողներին։

«Նախագիծը վերաբերում է առաջին հերթին այդ հարցերին։ Այդ դեպքում նախատեսվում է 200 հազար դրամի չափով տուգանք», - ասաց Խաչատրյանը։

Հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ նշեց, որ փոփոխություններից մեկն էլ վերաբերում է ոստիկանների արձանագրած խախտումների համար վարորդներին միավորից զրկելուն:

Այդ կետն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հուլիսի 1-ից։

Բացի այդ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով քննարկումների ժամանակ իջեցվեց մեքենայում ծխելու համար նախատեսված տուգանքը՝ 1 միավորի փոխարեն վարորդները կկորցնեն 0,5 միավոր:

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 0.5 միլիգրամը, մինչ այժմ կիրառվում էր 29 հազար դրամ տուգանք (4 միավոր)։ Փոփոխություններից հետո տուգանքը կդառնա 150 հազար, բայց տուգանային միավորների թիվը չի փոխվի։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում տուգանային միավորների նոր համակարգ է գործում, ըստ որի` յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 բալ տուգանք։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը սպառել է բոլոր 9 միավորները, նրան կես տարով զրկում են վարորդական իրավունքից։

Ըստ թեմայի

Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը
Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
թեգերը:
Ոստիկանություն, Տուգանք, վարորդական իրավունք, վարորդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ