02:58 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Նախատեսվում է ստեղծել բազմամասնագիտական թիմ, որի կազմում ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ, համակարգող-խորհրդատու, անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ՝ նեղ մասնագետներ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած տղաների պրոթեզավորման գործընթացը տեղի կունենա ավելի արագ, իսկ պրոթեզներն ավելի որակյալ կլինեն։

Այսօր կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` տեղեկացնելով, որ պրոթեզավորման գործընթացում փոփոխություններ կկատարվեն։

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծից տեղեկանում ենք, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման` պրոթեզավորման կարիք ունեն պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։

«Նախագծի նպատակն է առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովել։

Գործող կարգավորման համաձայն` պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա նրանց տրամադրվում է հավաստագիր։ Դրա հիման վրա էլ գործող հավաստագրված ընկերությունների միջոցով էլ ձեռք է բերվում պրոթեզը։ Այս նախագծով նախատեսվում է, որ կկատարվեն տնայցեր` անձամբ այցերի փոխարեն»,–ասաց նախարարը։

Նա հայտնեց նաև, որ նախատեսվում է ստեղծել բազմամասնագիտական թիմ, որի կազմում ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ, համակարգող-խորհրդատու և անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ՝ նեղ մասնագետներ։

Թիմը տնայցերի միջոցով կիրականացնի շահառուների կարիքների գնահատում և կտրամադրի եզրակացություն պրոթեզի տեսակի մասին և տեղում կկազմակերպի շահառուից դիմումի ընդունումը: Այնուհետև այդ դիմումը կփոխանցվի
բուժատեխնիկական հանձնաժողովին, որն էլ կապահովի հետագա ընթացքը:

«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի

Բացի պրոթեզավորումից, ծառայություն մատուցող կազմակեպությունները նաև շահառուին կսովորեցնեն պրոթեզ կրելու հմտությունները:

Նախագիծը կընդունվի վաղը՝ գրավոր ընթացակարգով։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թվի մասին առայսօր պաշտոնական տվյալներ չկան։

Ըստ թեմայի

Երկրորդ մարտը` հանուն կյանքի. վիրավոր զինծառայողները ժպտում են ու պայքարում. տեսանյութ
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ
թեգերը:
Վիրավոր, Նիստ, պրոթեզ

Գլխավոր թեմաներ