00:02 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Ազգային ժողովում արտահերթ նիստ է ընթանում, որի շրջանակներում ԲԴԽ անդամներ են ընտրում։ Զուգահեռ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ԲԴԽ դատավորը պետք է անկախ գործի, որպեսզի կարողանա ապահովել դատարանների և գործի անկախությունը։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։

ԱԺ–ում արտահերթ նիստ է ընթանում, որի շրջանակներում ԲԴԽ անդամներ են ընտրում։ Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին։ Զուգահեռ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«ԲԴԽ–ի սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են այդ մարմնի անկախությունն ապահովելու համար։ Տարածված կարծիք կա, որ եթե դատավորներն անկախ են գործադիր և օրենսդիր իշխանությունից, ուրեմն անկախ են։ Բայց դատավորները պետք է անկախ լինեն նաև ֆինանսական խոշոր կարողություններ ունեցողներից, քրեական և գողական համակարգերից, ընդդիմադիրներից և իշխանությունից նույնպես»,–ասաց Ջհանգիրյանը։

Նրա խոսքով` 2017-ին ընդունված դատական օրենսգիրքը երկրում դատարանների բուրգ է հաստատել, և բուրգի վերևում նստածը կարողանում է մյուսներին պարտադրել ցանկալի որոշում։ Ջհանգիրյանը նշում է, որ այդ բուրգը 2008-ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ աշխատեց և շատերն անտեղի պատիժ կրեցին։ Այդ բուրգը, ըստ նրա, հիմա էլ գործում է։

Ջհանգիրյանը նշեց, որ գործող դատական համակարգը զտման կարիք ունի, և իշխանության եկած քաղաքական ուժն այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել։

Գերիների հարցը լուծելու փոխարեն օրենքներն են փոխում. բողոքի ակցիա` ԱԺ–ի դիմաց

Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելի «կողմ» ձայներ:

Ըստ թեմայի

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանին
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ
«Իմ քայլն» առաջադրեց Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները
թեգերը:
թեկնածու, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Գագիկ Ջհանգիրյան

Գլխավոր թեմաներ