13:12 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2075 0 0

Բոլորի համար անսպասելի էր, որ Մալդիվներում հարսանիքից երկու շաբաթ անց երգչուհին հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց։ Բաժանորդները դեռ չէին հասցրել ուշքի գալ, Բուզովան անկեղծացավ ու նոր փաստեր հրապարակեց։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ռուս երգչուհի Օլգա Բուզովան որոշել է ավելի հեռուն գնալ ու վերջակետ դնել ամուսնու հետ հարաբերություններին։

Դեռ հունվարի 22-ին հայտնի էր դարձել, որ Բուզովան ու Դավան որոշել են բաժանվել։ «Մենք այլևս չկանք։ Ես ազատ աղջիկ եմ»։ Սկզբում Բուզովան ասել էր, որ շարունակում է սիրել, ու իր զգացմունքը հարգելով, չի բացահայտի կռվի մանրամասները,բայց հետո նա պարզապես ցնցեց բաժանորդներին։

Նա սթորիզում բաժանման թեմայով հրապարակումներ է արել, որտեղ կարելի է տեսնել օրինակ Դավայի հետ նամակագրության սքրինը։ Ամուսնու հետ խոսելիս Բուզովան սպառնում է, որ ամեն ինչ կպատմի նրա մորը։

«Կարո՞ղ է՝ ժամանակն է պատմել մորդ՝ իրականում ինչ հրեշ ես, որ ինձ ծեծում ես, դեմքիս ես թքում և վիրավորում», - հարցնում է Օլգան նամակագրության մեջ։

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից

Հետո Բուզովան խոստովանել է, որ չգիտի՝ արդյո՞ք այդ իրավիճակում ճիշտ է վարվում։ «Այո, այդպես էլ է լինում։ Արգելափակել եմ նրան։ Ու եթե սիրում եք ինձ, նույնը կանեք։ Ես ինձ վատ եմ զգում։ Ես կարող եմ սխալվել, ներեցեք ինձ բոլորդ։ Բայց հիմա այդպես է․․․»։

Скрин переписки с Давой Манукяном из сториз Ольги Бузовой
© Photo : Instagram
Բուզովայի և Դավայի հաղորդագրությունները

Դավան արձագանքել էր կնոջ առաջին հայտարարությանը, ասելով իր բաժանորդներին. «Բոլորս էլ մեծ մարդիկ ենք ու  հույս ունեմ, որ կհասկանաք ու կսատարեք ինձ», -իսկ ահա երկրորդ մեղադրանքը նա ոչ մի կերպ չի մեկնաբանել։

Սակայն ամուսնալուծությունը ոչ բացահայտ նախադրյալներ ուներ․ հյուրերն ու ԶԼՄ-ները նշում էին, որ Բուզովայի ծննդյան օրվա խնջույքին Օլգան ու նրա ընտրյալը լուրջ կռվել են, իբր, Դավայի ուշանալու պատճառով։ Նրանք բոլորի աչքի առաջ էին հարաբերությունները պարզում։

Բուզովայի ու Մանուկյանի հարաբերությունները մեկուկես տարի են տևել ու շատերն ասում էին, որ նրանց սիրավեպը ցուցադրական է։ Շատերը քննադատում էին նրանց, ասելով, որ Մալդիվներում անցկացրած արարողությունը Ռուսաստանում իրավաբանական ուժ չունի։ Դավան հաստատել է հարսանիքի փաստը, բայց գրանցումից ոչ մի լուսանկար չի հրապարակել։

Դավիթն ու Օլգա Բուզովան անակնկալ են պատրաստում

Ըստ թեմայի

Դավան Օլգա Բուզովային Ամանորի առթիվ 4,3 միլիոն ռուբլի արժողությամբ նվեր է արել. տեսանյութ
Ինչ է կատարվում Օլգա Բուզովայի և Դավա Մանուկյանի միջև. մեկնաբանել է բլոգերի մայրը
«Սա սեր չէ». էքստրասենսը կանխատեսել է, որ Բուզովան ու Դավիթը բաժանվելու են
թեգերը:
ամուսնալուծություն, Դավիթ (Դավա) Մանուկյան, Օլգա Բուզովա

Գլխավոր թեմաներ