14:08 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Օդանավակայանի աշխատակից քրեական հետախույզը 400 եվրո է հափշտակել բերման ենթարկված հետախուզվողից ու բռնվել է։

Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում է, թե ինչպես է օպերլիազորը հետախուզվողից գումար գողացել։ Հափշտակության մասին տեղեկությունները ստացվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում․ ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ՝ դրանց իսկությունը պարզելու և հիմնավորելու համար։

Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Արդյունքում պարզվել է, որ հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի։

«Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,- տեղեկացնում են ոստիկանությունից։

Դեպքի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Հունվարի 21-ին ՀՔԾ-ում արդեն քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։

Ըստ թեմայի

Գաղտնաբառը մի պահեք բանկային քարտի հետ. ոստիկանությունը գողության դեպք է բացահայտել 
Ոստիկանները բացահայտել են 350 մետր օդային հաղորդակցության կապի հաղորդալարի գողությունը
Երկաթուղում հաճախակի են դարձել գողության դեպքերը. ՀԿԵ
թեգերը:
գողություն, ոստիկան

Գլխավոր թեմաներ