00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանի ափամերձ տարածքները մաքրող ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել. նախարար

© Sputnik / Asatur YesayantsРоманос Петросян
Романос Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` դադարեցվել է Սևանի ափերը մաքրող կապալառու ընկերությանը պայմանագրով նախատեսված գումարների վճարումը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սևանի ափամերձ տարածքները 1900 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունները պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ են թույլ տվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում մենք կապալառուների վճարումները դադարեցրել էինք ու փաստաթղթերն ուղարկել դատախազություն»,– ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ այդ փաստերով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։

Вид на озеро Севан, рядом с территорией бывшего аэропорта в Мартуни - Sputnik Արմենիա
Անդրկովկասի զարդը․ ռուս տիեզերագնացը ներկայացրել է Սևանի` տիեզերքից արված լուսանկարը

Թե կոնկրետ ինչ խախտումներ է կատարել Սևանի ափերը մաքրող կապալառու ընկերությունը, Ռոմանոս Պետրոսյանը չհստակեցրեց` պատճառաբանելով նախաքննական գաղտնիքով, բայց հայտնեց, որ հայտնաբերված խախտումների փաստերով դադարեցվել են կապալառու ընկերությունների պայմանագրային աշխատանքներն ու վճարումները։

Ինչ վերաբերում է 2021թ–ի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, 2021թ–ի բյուջեով արդեն նախատեսված գումարները նախարարությունը մտադիր է վերաբաշխել։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` այս առաջարկով բնապահպանական գերատեսչությունն արդեն իսկ պատրաստվում է դիմել կառավարությանը։

«Մենք արդեն աշխատում ենք կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որպեսզի այդ գումարներն ուղղվեն «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվի այդ աշխատանքը, այլ «Սևան» ազգային պարկը նախարարության վերահսկողության ներքո ձեռք բերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի և Սևանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով»,– մեկնաբանեց նախարար Պետրոսյանը։

Սևանում ուժեղացված հսկողություն է սահմանվում. Պետրոսյանը դիմել է Մարությանին և Պապիկյանին

Նա հույս հայտնեց, որ գարնանը մեծ թափով կվերսկսվեն մաքրման դադարեցված աշխատանքները։

Նշենք, որ ջրածածկ անտառաշերտի ու ապօրինի կառույցների ապամոնտաժման համար ՀՀ կառավարությունը 2020 և 2021 թվականներին հատկացրել է 208 միլիոնական դրամ։ 

2020 թ․ տարեկան ծրագրով նախատեսված էր մաքրել 271 հա ափամերձ տարածք, 2021-ի տարեկան ծրագրով` ևս 371 հա։

Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 220 000 մանրաձուկ. Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է սիրել Սևանը

Լրահոս
0