13:02 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1147 0 0

Դիվանագիտական անձնագիրը թեև չեղարկվել է, բայց հասցրել է պատմության մեջ ընկնել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողացվել է։ «Արմենպրեսի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման օրը Հայաստանի կառավարության շենք ներխուժած մարդիկ գողացել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Նաղդալյանի խոսքով ՝ այդ անձնագիրը չեղարկվել է։

«Նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց կողմից կառավարության շենք մուտք գործելու արդյունքում հափշտակվել է 14 դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը չեղարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ Այդ անձնագրերի մեջ եղել է նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- ասել է Նաղդալյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին աշխատակից Անդրանիկ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրն իր մոտ է, և նա իբր ձեռք է բերել այն մեծ գումարի դիմաց ղազախստանցի ադրբեջանցիներից։ Վերջիններիս հետ նա ծանոթացել է դեռ 2020–ի հոկտեմբերին, նրանք էլ իբր պատմել են, որ ցանկացած հայկական փաստաթուղթ գնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի օգնությամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Երևանյան անկարգություններին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ. ավագանու անդամ

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Ըստ թեմայի

Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Գիշերային անկարգությունների մասնակիցներից կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ
ԱԺ–ում և կառավարությունում անկարգության, Միրզոյանին ծեծելու դեպքով 20 մարդ է ձերբակալվել
թեգերը:
գողություն, անկարգություններ, անձնագիր, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ