00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին

© Sputnik / Armenuhi MkhoyanРусская православная церковь св.Арсения в районе Казачий пост в Гюмри
Русская православная церковь св.Арсения в районе Казачий пост в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ամենամեծ ռուսական եկեղեցին՝ Սբ. Արսենին, գտնվում է Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում: Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում անդրադարձել է ճարտարապետական եզակի կառույցին ու նրա հետագա ճակատագրին:

Գյումրիում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնը, «Ռուսսոտրուդնիչեստվոյի» նախաձեռնությամբ, սկսել է Սբ. Արսենի եկեղեցու նորոգման ու ամայի տարածքի բարեկարգման նախնական աշխատանքների ուսումնասիրությունը: Արդեն կա եկեղեցու ու կից տարածքի բարեկարգման ու համալիրի ստեղծման էսքիզային առաջարկությունը: Ավելի քան 1 հա տարածքում, ըստ նախագծի, վերանորոգման աշխատանքներից բացի, կկառուցվեն կազակական հյուղակներ ու թանգարան, տարածքը նաև այգի կունենա:

6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն

«Երկար ժամանակ եկեղեցին բարձիթողի վիճակում է եղել։ Նախատեսվում են կառույցի վերականգնման ու տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ կից կառուցելով թանգարան, կազակական ստանիցաներ, կադետական դպրոց։ Ստեղծվելու է կազակական միջավայր, ինչը կնպաստի նաև քաղաքում զբոսաշրջության զարգացմանը»,-նշում է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում
Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին - Sputnik Արմենիա
Ռուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում

Եկեղեցական համալիրի վերակառուցման նախագիծը քննարկման փուլում է: Այն հայ-ռուսական համատեղ ծրագիր է, ու ֆինանսավորումն էլ նախատեսվում է ինչպես 2 երկրների պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի կողմից: Ժամանակացույցի ու պահանջվող գումարի մասին այս պահին ծրագրի նախաձեռնողները վաղ են համարում խոսել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում
Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին - Sputnik Արմենիա
Ռուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում

Հայաստանում ամենամեծ ռուսական՝ Սբ. Արսենի Եկեղեցին կառուցվել է 1870-ական թվականներին և օծվել է 1910 թ.-ին։ Այն կառուցվել է որպես զինվորական եկեղեցի կազակական հետևակային զորքի համար այն թաղամասում, որտեղ տեղակայված են եղել կազակական ջոկատները։

© Sputnik / Armenuhi MkhoyanՌուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում
Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին - Sputnik Արմենիա
Ռուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում

Եկեղեցին ունեցել է 2 հիմնական գմբեթ, որոնցից մեկը՝ զանգակատանը, կոնաձև էր՝ հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ մյուսը՝ սոխուկանման։ Ճարտարապետական նմանատիպ կառուցվածք ունեցող եկեղեցիներ նույնիսկ ՌԴ-ում քիչ են հանդիպում: Ի տարբերություն նմանատիպ մյուս եկեղեցիների, որոնք կառուցվել են աղյուսով, Ալեքսանդրապոլինը (ներկայիս Գյումրի) կառուցվել է քարով:

1930-ական թվականներին եկեղեցու գմբեթները քանդել են։ Շինությունը սկսել են օգտագործել նախ որպես որբերի կացարան, ապա՝ կինոակումբ ու ախոռ։ Տարիների ընթացքում եկեղեցին դարձել է վթարային:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում
Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին - Sputnik Արմենիա
Ռուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում

Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց այս եկեղեցում է իր առաջին կնոջ՝ կազակուհի Նադեժդա Իվանովնայի հետ պսակվել ռուս հայտնի զորավար Սեմյոն Բուդյոննին:

«Այդ փաստի մասին գրավոր փաստաթուղթ չունենք, ավելի շատ բնակչության խոսքերն են, բայց այն, որ զորավարն այստեղ ծառայել է, դա հաստատ է, իսկ եկեղեցում այդ տարիներին եկեղեցական ծեսեր ու պսակադրություններ են կատարվել»,-նշում է Գյումրիում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը:

© Photo : provided by Henrik GasparyanՌուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում
Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին - Sputnik Արմենիա
Ռուսական Սբ. Արսենի եկեղեցին Գյումրիի «Կազաչի պոստ» թաղամասում

Եկեղեցում 2010 թվականին ռուսական ռազմաբազայի հոգևոր հովիվ Հայր Անդրեյի նախաձեռնությամբ, հավատացյալների և բարերարների հանգանակած միջոցներով, որոշակի կոսմետիկ նորոգումներ են կատարվել. ամրացվել է ծածկը, տեղադրվել են պատուհաններ, որից հետո եկեղեցին վերաօծվել է, սկսել են պատարագներ մատուցել ու ժամերգություններ կատարել։ Հայաստանից հոգևոր հոր մեկնելուց հետո եկեղեցին կրկին «մենակության» է մատնվել:

Հավելենք, որ եկեղեցին նորոգվելու է՝ պահպանելով իր նախկին տեսքը:

Լրահոս
0