04:18 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայ և ռուս սահմանապահները հսկում են Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը. տեսանյութ

Ըստ թեմայի

Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
թեգերը:
Լարս, Մարզ, Ճանապարհ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ