11:49 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը պատրաստվում է մեկնել Արցախ՝ տեղում քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանին և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին: Տեղեկությունը հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, ՏՀՏ գործատուների միության ղեկավար կազմը նախարարին է ներկայացրել իրականացվող ծրագրերը, ապագա պլանները և պատրաստակամություն հայտնել ներգրավվել նախարարության կրթական ծրագրերում և նոր նախաձեռնություններում:

Նախարարը նշել է, որ 2020 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումներ ունեն․ ավելացել է ոլորտի աշխատակիցների թիվը, աճել է շրջանառությունը։

Միության գործադիր տնօրեն Մուսայելյանի խոսքով՝ իրենք ծրագրում են Stаrt Up շարժում սկսել։

«Մասնավոր հատվածի որոշ խնդիրներ փորձելու ենք լուծել համալսարանականների օգնությամբ։ Նոր ծրագրով նախատեսում ենք ձեռներեցության հմտություններ սովորեցնել, համատեղ աշխատանքի տարածք տրամադրել ուսանողներին»,- ասել է Մուսայելյանը։

Արշակյանը պատմեց, թե ինչով կզբաղվի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը

Արշակյանը կարևորել է նմանատիպ ծրագրերի իրագործումը նաև մարզերում։ Նա նշել է, որ նախարարության տարբեր կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգկվել, կեսը՝ մարզերից։

«Հիմա անհրաժեշտ է շարունակական ծրագրերի օգնությամբ նպաստել, որպեսզի այդ ծրագրերի շրջանավարտները հենց տեղում՝ իրենց բնակավայրերում, թիմեր ձևավորեն, ընկերություններ ստեղծեն և մարզերը զարգացնեն: Այս բոլոր նախաձեռնություններում խրախուսվում են մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը»,- ասել է Արշակյանը։

Նշենք, որ նման ծրագրերի իրականացման առաջնային կարիք կա Կապանում, նաև Արցախում։ Առաջիկայում նախարարը պատրաստվում է մեկնել Արցախ՝ տեղում քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները։

Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան

Ըստ թեմայի

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել
Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա
Ինչպես է Հայաստանի իշխանությունը փորձում լցնել բյուջեն, և արդյո՞ք դա վտանգավոր չէ
թեգերը:
ՏՏ, Հակոբ Արշակյան

Գլխավոր թեմաներ