04:53 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48110

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմի վերաբերյալ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական կողմի գործողություններին և նշված կառույցում առկա արձագանքներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Եվրոպայում իրազեկվածության մակարդակը շատ ցածր է և տպավորություն կա, թե պատգամավորներն ուղղակի լսել են, գիտեն, որ եղել է պատերազմ, որն արդեն ավարտվել է ու Հարավային Կովկասում տիրում է խաղաղություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա` այնպիսի տպավորություն է, որ պատգամավորները չգիտեն, թե ինչպես է սկսվել պատերազմը և ինչ է իրականում տեղի ունեցել, և դա այն դեպքում, որ բոլոր հանձնաժողովներին, պատվիրակություններին պատերազմի ընթացքում հայկական կողմը նամակներով իրազեկել է։

«Համավարակի պատճառով նիստեր չեն եղել, բայց մեր կողմից տարբեր խմբերում ելույթներով և ակցիայի միջոցով հիմա բոլորն իրազեկվել են, որ արցախյան խնդիրը մեզ համար թիվ մեկ հարցն է և կարող եմ ասել, որ համերաշխություն կա շատ պատվիրակների մոտ նշված հարցի առթիվ։ Ինչ վերաբերում է նրան, որ բյուրոյում հարցը քննարկվել է, որպեսզի հրատապ ներկայացվի նստաշրջանում, ապա դա մերժվել է նիստի մեկնարկից առաջ»,– նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Գերիների վերադարձը կարող է 1-2 տարի տևել. Սահակյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները

Մարուքյանի տեղեկացմամբ` ԵԽԽՎ բյուրոյում հակառուսական տրամադրություններ ունեցող պատվիրակները շատ են, ուստի նրանց համար առաջնային էին Նավալնու ձերբակալությանն ու ներռուսաստանյան զարգացումներին, ցույցերի արդյունքում ձերբակալվածներին վերաբերող հարցերը։

Մարուքյանի պնդմամբ` եթե հայկական կողմն իրեն հուզող հարցը հետևողականորեն չներկայացներ բյուրոյում, ապա խնդրի իրազեկում, լոբբինգ ընդհանրապես տեղի չէր ունենա։ 

«Քանի որ Գերմանիան նախագահող երկիր է, մենք հերթագրվել էինք, որպեսզի հարցեր ուղղեինք արտգործնախարարին կոնկրետ ռազմագերիների վերաբերյալ, սակայն տեխնիկապես այնպես է ստացվել, որ պատվիրակությունից միայն Ռուբեն Ռուբինյանն է կարողացել հարցը բարձրաձայնել` անդրադառնալով նաև ադրբեջանական կողմում կռված վարձկանների խնդրին, և պատասխանը եղել է ավելի շատ հայանպաստ, քան ադրբեջանամետ»,– նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մարուքյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակության մասնակցությունն ու աշխատանքի արդյունավետությունը` նշելով, որ իրենք անում են այն ամենը, ինչ հնարավոր է։

Հայկական պատվիրակությունն աշխատում է լուծել իրազեկման հարցն ու կոնսոլիդացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ 

ԼՂ հակամարտության կարգավորում, գերիների վերադարձ. ԱՄՆ դեսպանը հանդիպել է քաղաքագետներին

Ըստ թեմայի

Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Գերիների հարցը լուծելու փոխարեն օրենքներն են փոխում. բողոքի ակցիա` ԱԺ–ի դիմաց
ՀՀ ԱԻ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, գերի, Էդմոն Մարուքյան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)

Գլխավոր թեմաներ