05:47 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Սյունիքի մարզում ձնաբուքը կշարունակվի մինչև հունվարի 31 երեկո։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, բեռնատարների համար փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

«Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ-ից նաև տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է։ Այն սկսվել է երեկ՝ հունվարի 30-ի կեսօրից, ինչի հետևանքով ճանապարհին մեծ թվով ավտոմեքենաներ էին արգելափակվել։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով՝ Սյունիքի մարզում ձնաբուքը շարունակվելու է մինչև հունվարի 31-ի երեկո։

Ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հաղորդում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Ե՞րբ կդադարեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն

Ըստ թեմայի

Շուրջ 4 ժամ է` փակ է Սիսիան-Գորիս ճանապարհի մի հատվածը, մեքենաները ձյան տակ են մնացել
Գորիս-Տաթև ճանապարհին բուք է. ո՞ր ճանապարհներն են փակ ու վտանգավոր
«Չայնիի» ոլորաններում բուք ու մառախուղ է. Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան
թեգերը:
Սյունիք, Լարս, ձյուն, Ճանապարհ

Գլխավոր թեմաներ