10:35 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
311 0 0

ԱԻՆ-ը հորդորում է վարորդներին չերթևեկել այն ավտոճանապարհներով, որտեղ ձնաբուք է սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Հանրապետության մի շարք շրջաններում այսօր սպասվում է ուժեղ ձնաբուք։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 31-ին՝ ժամը 15։00-ից մինչ 17։00-ն Վարդենյանց լեռնանցքում, Սիսիան-«Զանգեր», Հարժիս-Շինուհայր, Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածներում, Պուշկինի լեռնանցքում սպասվում են 15-30 մ/վ բքի ուժեղ պոռթկումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ-ը հորդորում է բոլոր վարորդներին՝ չերթևեկել վերոնշյալ ճանապարհներով։

ՀՀ տարածքում շարունակում են որոշ ճանապարհներ փակ լինել։ Մասնավորապես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Հանրապետության որոշ բնակավայրերում նաև տեղումներ են։ Մասնավորապես, ձյուն է տեղում Շիրակի մարզում (բացառությամբ Արթիկ և Մարալիկ քաղաքների), Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 298 ավտոմեքենա

Իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Ըստ թեմայի

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակ է որոշ մեքենաների համար
Առատ ձյան պատճառով մոտ 120 ավտոմեքենա է արգելափակվել Գորիս-Սիսիան ճանապարհին
Շուրջ 4 ժամ է` փակ է Սիսիան-Գորիս ճանապարհի մի հատվածը, մեքենաները ձյան տակ են մնացել
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ձմեռ, ձյուն, Ճանապարհ

Գլխավոր թեմաներ