10:16 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
444 0 0

Քանի որ քաղաքի բոլոր հյուրանոցները զբաղված են եղել, արցախցիներին ստիպված են եղել տեղավորել զորամասում, հիվանդանոցում, բնակիչների տներում։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Երևանից Ստեփանակերտ մեկնող 96 արցախցիներ այս գիշեր ստիպված են եղել Սիսիան քաղաքում անցկացնել եղանակային վատ պայմանների պատճառով։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ձնաբուքը ճանապարհն անանցանելի էր դարձրել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բոլորն էլ ապահովված են եղել սնունդով, լուծվել է նրանց գիշերակացի հարցը։

«Այնպես էր ստացվել, որ ձնաբքի պատճառով Գորիս, Կապան մեկնող շատ ընտանիքներ ավելի վաղ ստիպված էին եղել Սիսիանում կանգ առնել, բոլոր հյուրանոցներն արդեն զբաղված էին, ուստի արցախցիների կեցությունն այլ կերպ ենք կազմակերպել՝ հիվանդանոցում, զորամասում, համայքապետարանի աշխատակիցների տներում և այլն»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Արցախ մեկնողների թվում են եղել նաև Երևանում բուժում ստացած երկու զինվորներ։ Նրանց ապահովության համար հիվանդանոցում են տեղավորել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նաև բուժօգնության հարցը տեղում և արագ կազմակերպվի։

Տղամարդկանց տեղավորել են զորամասում, իսկ կանանց և երեխաներին՝ ընտանիքներում։ Նշում է, որ բոլորն էլ գոհ են եղել և ժամերի ընթացքում մտերմացել են հյուրընկալողների հետ։

  • Վատ եղանակի պատճառով Սիսիանում կանգ առած արցախցիների 2 ավտոբուսները մեկնում են Արցախ. 31 հունվարի, 2021
    Վատ եղանակի պատճառով Սիսիանում կանգ առած արցախցիների 2 ավտոբուսները մեկնում են Արցախ. 31 հունվարի, 2021
    © Photo : provided by Nara Hovhannisyan
  • Վատ եղանակի պատճառով Սիսիանում կանգ առած արցախցիների 2 ավտոբուսները մեկնում են Արցախ. 31 հունվարի, 2021
    Վատ եղանակի պատճառով Սիսիանում կանգ առած արցախցիների 2 ավտոբուսները մեկնում են Արցախ. 31 հունվարի, 2021
    © Photo : provided by Nara Hovhannisyan
  • Վատ եղանակի պատճառով Սիսիանում կանգ առած արցախցիների 2 ավտոբուսները մեկնում են Արցախ. 31 հունվարի, 2021
    Վատ եղանակի պատճառով Սիսիանում կանգ առած արցախցիների 2 ավտոբուսները մեկնում են Արցախ. 31 հունվարի, 2021
    © Photo : provided by Nara Hovhannisyan
  • Արցախցիների տեղափոխող երկու ավտոբուսները ոստիկանների ուղեկցությամբ ճանապարհվել են Ստեփանակերտ. 31 հունվարի, 2021
    Արցախցիների տեղափոխող երկու ավտոբուսները ոստիկանների ուղեկցությամբ ճանապարհվել են Ստեփանակերտ. 31 հունվարի, 2021
    © Photo : provided by Nara Hovhannisyan
1 / 4
© Photo : provided by Nara Hovhannisyan
Վատ եղանակի պատճառով Սիսիանում կանգ առած արցախցիների 2 ավտոբուսները մեկնում են Արցախ. 31 հունվարի, 2021

Այսօր առավոտյան արդեն արցախցիների տեղափոխող երկու ավտոբուսները ոստիկանների ուղեկցությամբ ճանապարհվել են Ստեփանակերտ։

Հիշեցնենք՝ հունվարի 30-ին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Շտաբի տեղեկացմամբ՝ ավտոբուսների 96 ուղևորներն ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։

Ըստ թեմայի

Շուրջ 4 ժամ է` փակ է Սիսիան-Գորիս ճանապարհի մի հատվածը, մեքենաները ձյան տակ են մնացել
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 298 ավտոմեքենա
Գորիսի ճանապարհին բուք է, իսկ Լարսը փակ է. ռուսական կողմում մոտ 500 բեռնատար է կուտակվել
թեգերը:
Սիսիան, բուք, Արցախ, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    96
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    410
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    107