00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ. կա բերման ենթարկված առնվազն մեկ մարդ

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста у здания Парламента (3 февраля 2021). Еревaн
Акция протеста у здания Парламента (3 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Բաժանորդագրվել
Դատական համակարգի վերաբերյալ օրինագծերի փաթեթն առաջացրել է Հայրենիքի փրկության շարժման բուռն դժգոհությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ։ Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել առնվազն մեկ ցուցարարի, որը հրաժարվում էր հեռանալ փողոցի երթևեկելի հատվածից։

Митингующие бросили листовки, а полиция начала задержания - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. նրանք մինչ այդ թռուցիկներ տարածեցին

Խորհրդարանն այսօր պետք է քննարկի մի շարք օրինագծեր, մասնավորապես՝ սահմանադրական «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ու դրան հարակից օրինագծերի փաթեթը, որի համաձայն՝ պետք է ստեղծվեն հատուկ դատարաններ՝ նախադատական վարույթի վերահսկողության ու կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար։

Այդ առնչությամբ ընդդիմության մի քանի տասնյակ աջակիցներ հավաքվել են ԱԺ-ի մոտ ու պահանջում են չեղարկել նախագծերի քննարկումը։

Ընդդիմադիրների կարծիքով՝ նորամուծության նպատակն ընդդիմության ակտիվությունը ճնշելու ու իշխանություններին անհաճո անձանց հետապնդելու համար է։

Այդպիսի կարծիքի է մասնավորապես ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, որ իբր Հայրենիքի փրկության շարժման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես տեսնում եք՝ շարժումը շարունակում է իր աշխատանքը բոլոր ճակատներով: Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ և դեռ առջևում է հիմնական հաղթանակը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մարդ, որն աշխարհում իշխանությունից ավելի թանկ բան իր համար չունի, նկատի ունեմ Նիկոլին, դժվար թե այդպես հեշտ արտահերթ ընտրությունների կեղծ օրակարգ ստեղծեր, եթե չլիներ այս շարժման և այլ քաղաքացիական շարժումների ճնշումը:

«2018-ին ժողովուրդը խորհրդարան է բերել մի խումբ, որի համար կարևոր չէ՝ Արցախն ում հողն է»

Ես վստահ եմ, որ ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլն ու իր դավաճանական թիմը պետք է զգա, որ ինքը քաղաքական դաշտում անելիք չունի: Մեր շարժումը հասել է նաև նրան, որ Նիկոլը Երևանով շարժվում է այնպես, ինչպես պետք է շարժվի դավաճանը՝ վախվորած, անընդհատ վախենալով, որ դեմքին կասեն, որ ինքը դավաճան է»:

Նա նաև հաստատեց տեղեկությունը, որ երեկ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարները հանդիպել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ 

Լրահոս
0