05:58 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Քաշաթաղցիները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել են տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Հաջորդ հանդիպմանը նրանցից երկուսը կներկայացնեն առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Քաշաթաղցիները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել են տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գլխավորում է Արցախի հարցերով աշխատանքային խումբը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Ըստ թեմայի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Քաշաթաղի բնակիչների հետ
Թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանը, հետո` Քարեգահ-Բերձոր ճանապարհը
«Մենք մենակ մեր տունն ենք ուզում». քաշաթաղցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
թեգերը:
Արցախ, Մհեր Գրիգորյան, Քաշաթաղ

Գլխավոր թեմաներ