09:43 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Ծրագրով նախատեսված է աջակցություն ցուցաբերել նաև Արցախի Հանրապետությունից տեղահանված այն քաղաքացիներին, որոնք ժամանակավորապես գտնվում են ՀՀ–ում։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարությունն արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով այսօր որոշում ընդունեց արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված, գերեվարված զինծառայողներին, ինչպես նաև անհետ կորած, զոհված, գերեվարված զինծառայողների հարազատներին հոգեբնական աջակցություն տրամադրելու մասին։

«Այս ծրագիրը նախատեսված է ոչ միայն ՀՀ–ում, այլև Արցախում իրականացվելու համար։ Ծրագրով նախատեսված է աջակցություն ցուցաբերել նաև Արցախի Հանրապետությունից տեղահանված այն քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես գտնվում են ՀՀ–ում»,– հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Նրա խոսքով` նախատեսվում է տրամադրել հետևյալ աջակցությունը.

  • անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա`մինչև 8 սեանս,1-1,5 ժամ տևողությամբ,
  • խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա` մինչև 8 սեանս, 1-1,5 ժամ տևողությամբ,
  • առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա` մինչև 8 սեանս, 1-1,5 ժամ տևողությամբ,
  • հոգեբանների շարժական խմբերի ծառայություն՝ մինչև 8 սեանս,
  • հոգեբանական թեժ գծի ծառայություն։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Ըստ թեմայի

ՊՆ ղեկավարը կրկին հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատների հետ
«Ոչ մի պատասխան չստացա». անհետ կորած զինվորի հարազատը` Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ծնողները շարունակում են պահանջել, որ իրենց զավակներն Արցախից Հայաստան վերադարձվեն
թեգերը:
գերի, Վիրավոր, Տուժածներ, հոգեբան, Թեժ գիծ, Պատերազմ

Գլխավոր թեմաներ