00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց

© Sputnik / Armenuhi MkhoyanРодители учеников школы N25 проводят акцию протеста против назначения нового директора (4 февраля 2021). Гюмри
Родители учеников школы N25 проводят акцию протеста против назначения нового директора (4 февраля 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բաժանորդագրվել
Ծնողները ստեղծված իրավիճակում մեղադրում են Տիգրան Ավինյանին։ Նրանք չեն պատրաստվում վայր դնել զենքը, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Չարենցի անվան թիվ 25 դպրոցն այսօր կրկին փոթորկվել էր. ծնողներն արգելեցին դպրոց մտնել նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանին, վերջինս էլ պնդեց, որ միևնույնն է` հրաժարական չի տալու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս դպրոցում նախ գործադուլ էին կազմակերպել, հետո դասադուլ։ Ծնողներն ու ուսուցիչներն ուզում են, որ իրենց դպրոցի տնօրենը լինի Մերուժան Մինասյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ 5 տարի ժամկետով դպրոցի տնօրեն է նշանակվել Իրինա Բաղդասարյանը, և մարզային կառույցի ներկայացուցիչները նորանշանակ տնօրենին պետք է ներկայացնեին դպրոցի աշխատակազմին։ Ծնողները, իմանալով Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշման մասին, հավաքվել էին դպրոցի մոտ, փակել էին դուռը ու գոռում էին. «Ամո՜թ, հեռացի՜ր»։

Չնայած դպրոցի մուտքի մոտ եկած ոստիկաններին, նորանշանակ տնօրենին այդպես էլ չհաջողվեց մուտք գործել դպրոց:

© SputnikN25 դպրոցի ուսուցիչներն ու ծնողները դժգոհ են տնօրենի պաշտոնում Իրինա Բաղդասարյանի նշանակումից
Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
N25 դպրոցի ուսուցիչներն ու ծնողները դժգոհ են տնօրենի պաշտոնում Իրինա Բաղդասարյանի նշանակումից

Դպրոցի աշխատակազմն ու ծնողները դեռ նախորդ տարվանից են դեմ Իրինա Բաղդասարյանի պաշտոնավորմանը։

«Մենք տարբեր ատյաններ ենք դիմել ու արդար որոշում պահանջել՝ ունենալով մի քանի հիմք։ Նախ այն, որ ընտրության ժամանակ մեր դպրոցի թեկնածուն ավելի շատ էր ձայներ հավաքել, հետո Իրինա Բաղդասարյանի մասին իր նախկին աշխատակազմի կարծիքը: Մենք չենք ուզում, որ նա ղեկավարի քաղաքի լավագույն դպրոցը»,- ասաց դպրոցի ծնող Հասմիկ Սահրադյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՀասմիկ Սահրադյան
Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Հասմիկ Սահրադյան

Նա վստահեցրեց, որ իրենց նախաձեռնության հետ մանկավարժական հանրույթը կապ չունի. դասադուլն իրենց որոշումն է ու այն կշարունակեն այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Չարենցի անվան թիվ 25 դպրոց
Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Գյումրու Չարենցի անվան թիվ 25 դպրոց

Ծնողները ստեղծված իրավիճակում մեղադրում են Տիգրան Ավինյանին, որի առաջարկով էլ նորանշանակ մարզպետը ստորագրել է Իրինա Բաղդասարյանին տնօրեն նշանակելու որոշումը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԻրինա Բաղդասարյանը
Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Իրինա Բաղդասարյանը

«Թող Տիգրան Ավինյանը գրավոր ներկայացնի այն փաստարկները, ինչի հիման վրա Իրինա Բաղդասարյանին են նշանակել տնօրեն»,-ասացին նրանք:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲողոքող ծնողները
Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բողոքող ծնողները

Ծնողները պնդեցին` սա ոչ այլ ինչ է, քան հովանավորչություն, ծնողների խոսքով` Ավինյանը պաշտոն է տվել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քրոջը:

Հայաստանի դպրոցներում դասավանդվող առարկաների քանակն ու դասաժամերը կկրճատվեն

Նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չնայած ստեղծված իրավիճակին` ինքը հրաժարական չի տա:

«Եթե ոչ այսօր, ապա վաղը մուտք կգործեմ դպրոց»,- նշեց նա` ավելացնելով, որ կադրային ջարդի մասին լուրերը հերյուրանք են։ Անդրադառնալով դպրոցի զարգացման հեռանկարին` Բաղդասարյանը նշեց, որ առաջին հերթին պետք է փոխվի կրթօջախի մթնոլորտը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԻրինա Բաղդասարյան
Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Իրինա Բաղդասարյան

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգիչ համարեց աշակերտների` դասի չներկայանալը։ Իսկ ինչ վերաբերում է ծնողների մտադրությանը, որ երեխաներին այլ դպրոց կտեղափոխեն, ապա պաշտոնյան նշեց` դա իրենց որոշումն է։

«Իրենց կամքն է, մենք այս պահին օրենքի տառին համապատասխան գործառույթներ ենք կատարում»,- ասաց Կարապետյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու Չարենցի անվան թիվ 25 դպրոց
Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը թեժանում են. նորանշանակ տնօրենին թույլ չտվեցին մտնել դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Գյումրու Չարենցի անվան թիվ 25 դպրոց

Հիշեցնենք ` այս դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Ստեփանյանի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո։ Թափուր տեղի համար մրցույթ էր անցկացվել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել տնօրեն ընտրել. երկու թեկնածուների ընտրությունը թողնվել էր փոխվարչապետի հայեցողությանը։ Տիգրան Ավինյանը մարզպետին առաջարկել էր Իրինա Բաղդասարյանի թեկնածությունը, մինչդեռ դպրոցը որպես տնօրեն տեսնում է նույն հաստատության ուսուցիչ Մերուժան Մինասյանին, որի օգտին գրանցվել էր 4 քվե, իսկ մյուս թեկնածուի` Իրինա Բաղդասարյանի օգտին` 2:

Շատինի դպրոցի տնօրենը յուրացրել է պահակի, հավաքարարի ու վառարանները վառողի աշխատավարձը

Լրահոս
0