19:43 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
225 0 0

Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատը վերաբերում է ինչպես քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների թիրախավորմանը, այնպես էլ դրսևորված դաժան վերաբերմունքին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդհանուր առմամբ գերիների մասին 241 հարցումներ է ստացել Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններից կամ գերիների հարազատներից։

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հարցումներից 228-ը հայ գերիների մասին են, 13-ը՝ ադրբեջանցիների։ Դատարանն ընդգծում է, որ առաջարկվել է պատասխանող կառավարությանը անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնել համապատասխան անձանց մասին։

Բացի գերիների մասին հարցումներից, ՄԻԵԴ-ը նաև երկու երկրներից գանգատներ է ստացել։ Դատարանը հիշեցնում է, որ դեռ սեպտեմբերի 29-ին բավարարել է միջանկյալ միջոցի կիրառումը` դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն:

«Դատարանը կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, հատկապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների, ներառյալ՝ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելուն: Դատարանը կոչ է արել պահպանել կոնվենցիայով իրենց պարտավորությունները, մասնավորապես հարգելով 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածը (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների արգելումը)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ադամ Շիֆը պահանջում է վերադարձնել հայ գերիներին

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատին, ապա այն վերաբերում է սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված խախտումներին` մասնավորապես` քաղաքացիական բնակչության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին, քաղաքացիների նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքին,  մահապատիժներին։

Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին

Ըստ թեմայի

Լիբանանահայ կինը գնացել է Շուշիից իրերը վերցնելու, նրան գերի են վերցրել. ՄԻԵԴ–ը հաստատել է
Վերադարձած 44 գերիներից 26-ի մասով ՀՀ կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
Իրենց ունեցվածքը կորցրած արցախցիները կարող են դիմել ՄԻԵԴ. Բեգլարյան
թեգերը:
ադրբեջանցի, հայ, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)

Գլխավոր թեմաներ