Ավտոբուսների սրահները տեսահսկվում են, վարորդները հատուկ համազգեստով են։ Նրանց արգելված է երթևեկության ընթացքում ծխել։
ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղին հարակից սահմանային մի քանի դիրքեր փոխանցվել են Ադրբեջանին ՝ սահմանների ճշգրտման գործընթացի շրջանակներում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդ կերպ փորձում է ամրապնդել երեխաների` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները։
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ հավելվածի շնորհիվ միգրանտները կկարողանան ավելի հեշտությամբ աշխատանք գտնել։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել։
Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում նվաճել է պատանիների երկրի առաջնության արծաթե մեդալը:
Արման Թաթոյանի խոսքով՝ երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Կինը մանկասայլակով զբոսնելիս է եղել 17–հարկանի շենքի բակում, երբ տղամարդն ընկել է շենքից։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները: