17:52 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
186 0 0

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրասենյակը։

Փետրվարի 5–ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ:

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում:

«Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Омбудсмен Арман Татоян провел рабочую встречу с главой делегации ЕС в Армении, послом Андреа Викторини (6 февраля 2021). Еревaн
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Չեխիայի խորհրդարանում Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ բանաձև են ընդունել

Նշվում է, որ առաջիկայում կհրապարակվի արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները։

Կողմերն ընդգծել են երկու կառույցների միջև բարձր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

Ադրբեջանում Կարմիր խաչն այցելել է 4 հայ գերիների

Ըստ թեմայի

Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները շարունակվում են խախտված մնալ. Թաթոյան
«Խոշտանգեք սպանելուց առաջ». Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների հայատյաց գրառումները
Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ խոսել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հրատապության մասին
թեգերը:
Դեսպան, Եվրամիություն, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ