00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsСерж Танкян
Серж Танкян  - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2021
Բաժանորդագրվել
Նավթային փողերի համար համաշխարհային առաջնորդներն ու ԶԼՄ-ներն աչք են փակել այն բանի վրա, թե ինչպես էին Արցախում ռմբակոծում ծերերին ու երեխաներին, տներն ու տաճարները։ Արցախը մնում է պանթյուրքիզմի դեմ պայքարի կղզյակ, ասվում է հայտնի ռոք-երաժիշտի տեսահոլովակում:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել ու հրապարակել համացանցում։ 

Активисты фонда Спеши к добру в толстовках от ARUT MSCW с принтом Recognize Artsakh и надписью Цавт Танем - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2020
«Ցավդ տանեմ» շապիկներ․ մոսկվայաբնակ դիզայներն Արցախին աջակցելու համար հավաքածու է թողարկել

Հայերը միայնակ պայքարում են պանթյուրքիզմի դեմ և նրանց միակ «մեղքն» այն է, որ նրանք թուրք չեն։ 20-րդ դարի սկզբին, ձգտելով իրականացնել թուրքական մեծ կայսրության գաղափարը, Թուրքիան իրագործեց հույների, ասորիների և հայերի, ինչպես նաև եզդիների ցեղասպանությունը։ Այժմ էլ նա օգնեց Ադրբեջանին ռմբակոծել տները, հիվանդանոցներն ու տաճարները։ Այս մասին է բարձրաձայնում System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր Recognize Artsakh երգով։

«Նավթային փողերով կաշառելով ձեր առաջնորդներին և ձեր լրատվամիջոցներին, ձեռք բերելով ավելի լավ սպառազինություն՝ Ադրբեջանը հարված հասցրեց մեր քաղաքներին, տներին, երեխաներին։ Թուրք դիկտատորն իր ադրբեջանցի գործընկերոջն օգնել է ողջ աշխարհի զինամթերքով և ահաբեկիչներով՝ հայ բնակչության էթնիկ զտումներ իրականացնելու համար»,–ասվում է Թանկյանի տեսահոլովակում։

Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը և այլք բարեգործական համերգով կսատարեն Արցախին

Նա ասում է, որ Ադրբեջանը պատերազմ էր ուղարկում իր երկրի ազգային փոքրամասնություններին՝ լեզգիներին և թալիշներին, որպեսզի ազատվի անցանկալի ժողովուրդներից և հնարավորինս քիչ թուրքական արյուն թափվի։

Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը և այլոք. ի աջակցություն Արցախի համերգ կլինի

«Մենք պայքարում ենք հանուն մեր երեխաների, Արցախի և ամբողջ աշխարհի ապագայի, ընդդեմ ցեղասպանության և ահաբեկչության։ Մենք միայն մի փոքր կղզյակ ենք այս քաոսի ծովում։ Մեզանից հետո նրանք կգան նաև դեպի ձեզ։ Այդ պատճառով բարձրացրեք ձեր դրոշը Հայաստանի դրոշի կողքին, ցույց տվեք բոլորին, որ դուք դեմ եք անարդարությանը», - ասվում է տեսանյութում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին System of a Down խումբը երկու նոր երգ է ձայնագրել Արցախի մասին՝ ստացված հասույթն ուղղելով նրա աջակցությանը։

«Սուտասաններ, զզվելի է». Սերժ Թանկյանը բացահայտել է ադրբեջանական կեղծ քարոզչությունը

Լրահոս
0