06:22 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
408510

Շուշանը Գուրգենի և նրա կնոջ՝ Իննայի առաջնեկն է։ Փոքրիկը ծնվել է նախորդ տարվա հուլիսին։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երգիչ Գուրգեն Դաբաղյանը դստեր հետ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։ Նկարներում ժպտացող փոքրիկը հայրիկի գրկում է, մի նկարում Գուրգենը նրբորեն նայում է երեխային, մյուսում՝ համբուրում։

«Ասում են՝ հրաշքներ չեն լինում։ Այ ժողովուրդ, էլ ո՞նց ա լինում հրաշքը։ Աստված պահի բոլոր հրաշքներին», - գրել է երջանիկ հայրիկը։

Փոքրիկը՝ Շուշանը, Գուրգենի և նրա կնոջ՝ Իննայի առաջնեկն է։ Աղջիկը ծնվել է նախորդ տարվա հուլիսի 15-ին։

Հիշեցնենք, որ Գուրգեն Դաբաղյանն ամուսնացել է 2019 թվականի հուլիսի 29–ին։ Նրա ընտրյալը ռուսաստանաբնակ 19-ամյա Իննան է։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հարսանիքից հետո նորապսակները մեկնել են Բալի` մեղրամիսն այնտեղ անցկացնելու:

Գուրգեն Դաբաղյանը հայրիկ է դարձել. երգիչը լուսանկար է հրապարակել և հայտնել երեխայի սեռը

Նշենք, որ Դաբաղյանի կարիերայի բարձունքը հենց 2000-ական թվականներին էր: Նա ժողովրդական երգերի հայտնի և սիրված կատարող է և մենահամերգներով հանդես է եկել աշխարհի բոլոր երկրներում, որտեղ հայկական համայնք կա:

թեգերը:
Instagram, Լուսանկար, երեխա, Գուրգեն Դաբաղյան

Գլխավոր թեմաներ