00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ

© Sputnik / Aram NersesyanСемья Геворкян во временном доме (4 февраля 2021)․ Гехакерт
Семья Геворкян во временном доме (4 февраля 2021)․ Гехакерт - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Բաժանորդագրվել
Գևորգյաններն Արցախում երկու տուն են թողել և ամբողջ ունեցվածքը։ Հիմա ընտանիքի 11 անդամները մի սենյակում են ապրում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արմավիրի Գեղակերտ գյուղի տան մուտքի դռանը, որտեղ ժամանակավորապես բնակվում է Գևորգյանների ընտանիքը, մեծ խաչ է կախված։ Դա միակ բանն է, որ նրանք բերել են Քաշաթաղի շրջանի Վարդաբաց գյուղի իրենց տնից։ Հեռանալիս ընտանիքի մայրը՝ Լարիսան, վերջին անգամ հետ է նայել ու որոշել է վերցնել ամենաթանկը։ Նա վստահ է՝ հենց իր հավատի շնորհիվ են փրկվել հայրենիքի համար կռվող որդիներն ու ամբողջ ընտանիքը, որը տունը լքում էր հակառակորդի հրետակոծության տակ։

© Sputnik / Aram NersesyanՔաշաթաղից բերված խաչը
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Քաշաթաղից բերված խաչը

«Նույնիսկ մեր լուսանկարները չեմ վերցրել։ Ճագարներին ու հավերին լիքը կեր լցրեցի, դռները փակեցի ու դուրս եկա։ Մտածում էի, որ կվերադառնանք մեր տները, հիմա եմ հասկանում, որ իզուր հույս էր։ Սոցցանցերում վիդեոներ եմ նայում և ուզում եմ իմ տունը տեսնել։ Շատ եմ կարոտում»,-թախիծով ասում է կինը և ցույց է տալիս տան բանալիների կապոցը։

© Sputnik / Aram NersesyanԼարիսա Գևորգյանը` Քաշաթաղի տան բանալիները ձեռքին
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Լարիսա Գևորգյանը` Քաշաթաղի տան բանալիները ձեռքին

Վարդաբացում նրանք լավ էին ապրում. գյուղում երկու տուն են թողել, այգիներ, ջերմոցային տնտեսություն՝ այն ամենը, ինչ ստեղծել էին քսան տարվա ընթացքում։ Հիմա այս ընտանիքի երեք սերունդ՝ ծնողները, երեխաներն ու թոռները, ապրում են մի սենյակում։ Ստիպված են լվացք անել ու լողանալ ծանոթների և բարեկամների տներում, օգնություն սպասել պետությունից։ Դա նրանց շատ է վշտացնում, քանի որ սովոր են աշխատել և ինքնուրույն հասնել ամեն ինչի։ Հիմա նրանք ընդամենը մի բան են խնդրում․փոխհատուցել ունեցվածքը կամ տուն տրամադրել, որ անտուն չմնան։ Պատրաստ են ապրել Հայաստանի ցանկացած մարզում, զբաղվել գյուղատնտեսությամբ։

© Sputnik / Aram NersesyanԳևորգյան ընտանիքը Գեղակերտ գյուղի մեկսենյականոց տանը
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Գևորգյան ընտանիքը Գեղակերտ գյուղի մեկսենյականոց տանը

«Մեզ պալատներ ու մեքենաներ պետք չեն, գլխներիս տանիք է պետք։ Մեկն էլ հերիք է։ Հետո արդեն ինքներս կստեղծենք։ Եթե մեզ թույլ տային դուրս բերել մեր ունեցվածքը, դա էլ չէինք խնդրի, բայց հիմա մեզ շատ է պետք այդ օգնությունը։ Մեզ ախր նույնիսկ վարկ չեն տալիս»,-ասում է ընտանիքի հայրը՝ ակնհայտորեն խիստ վիրավորված։

© Sputnik / Aram NersesyanԸնտանիքի հայրը` Յուրի Գևորգյանը
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Ընտանիքի հայրը` Յուրի Գևորգյանը

Մի քանի րոպե զրուցելուց հետո շփոթում ենք անունները, խնդրում ենք նորից ներկայանալ ու պատմել, թե ով ում բարեկամն է։ Պարզվում է՝ այս մի սենյակում ապրում են ընտանիքի տատն ու պապը՝ Յուրին և Լարիսան, նրանց որդիները՝ Ժորան, Նարեկն ու Արմանը։ Ավագ որդին՝ Ժորան, ամուսնացած է Արևիկի հետ, երկու դուստր ունեն՝ Լիլյան ու Լարիսան։ Միջնեկ որդին Նարեկն է, ամուսնացած է Օլյայի հետ։ Զույգը երկու զավակ ունի՝ Արփին ու Յուրին։ Թվում է, թե մտապահեցինք, բայց մի քանի րոպե հետո անունները կրկին խառնում ենք, Նարեկին Գառնիկ եմ ասում, ծիծաղում են ու խոստովանում՝ այդպես հաճախ է պատահում։

-Ինչպե՞ս եք այստեղ տեղավորվում։

-Դժվարությամբ։ Ամուսինների «ննջարանները» վարագույրով ենք առանձնացրել, հարսս ընդհանրապես չի կարողանում հեռավար սովորել՝ աղմուկը չափազանց շատ է,-ասում է Լարիսան։

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Սենյակում իսկապես դժվար է կենտրոնանալ, քանի որ երեխաներն ուշադրություն են պահանջում ու շեղում զրույցից։ Երեք տարեկան Արփին զվարթ խաղում է մեր լուսանկարչի հետ, Արմանն ու Լիլյան, վառարանի մոտ նստած փսփսում են, իսկ 5-ամյա Լարիսան ճստիկ կատվի պես նստած է մեր կողքին և երբեմն պատասխանում է հարցերին՝ գլուխն օրորելով։

Մեծերը, միմյանց ընդհատելով, պատմում են, թե ինչպես բնակություն հաստատեցին Արցախում և ինչպես հարկադրված տեղահանվեցին նախորդ տարվա հոկտեմբերին։ Պատերազմի մասին հիշողություններից փոքրիկ Լարիսայի սիրտը սկսում է արագ խփել։ Նրան վախեցրել է հարևան գյուղում պայթող ռումբերի դղրդոցը։ Հիմա երբեմն կակազում է։

© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Լարիսան Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանի հետ
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Փոքրիկ Լարիսան Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանի հետ

«Մարտական գործողությունների ընթացքում, երբ ինքնաթիռներ կամ ԱԹՍ-ներ էին թռչում, սիրտս կանգնում էր, անմիջապես երեխաներս ու ծնողներս էին մտքիս գալիս։ Մենք նրանց համար էինք շատ անհանգստանում, վախենում, ոչ թե մեր»,-պատմում է Նարեկը, որը երկու պատերազմի է մասնակցել։

© Sputnik / Aram NersesyanԺորա և Նարեկ Գևորգյանները
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Ժորա և Նարեկ Գևորգյանները

Ապրիլյան պատերազմին Նարեկը կամավոր էր գնացել, իսկ վերջին պատերազմի ընթացքում Ժորային կանչեցին։ Նարեկը որոշեց եղբորը մենակ չթողնել և նորից կամավոր գրվեց։ Նրանք մարտական գործողությունների են մասնակցել Ջրականում (Ջաբրայիլ) և Ասկերանում։

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

Ասում է՝ երբեք չի մոռանա եղբոր հայացքը, երբ առաջին անգամ ռմբակոծության տակ ընկան։ Բայց այդ պահին էլ նա մտածում էր ընտանիքի և փոքրիկ Յուրիի մասին, որին քնքշորեն անվանում է «իմ գեներալ-մարշալը»։ Ի դեպ, հենց փոքրիկի շնորհիվ հասկանում ես, թե որքան համերաշխ ընտանիք է։ Հենց Յուրին սկսում է լաց լինել, մեծերից յուրաքանչյուրը փորձում է հանգստացնել նրան, իսկ քանի դեռ նրա մայրիկը՝ Օլյան, զբաղված է, մյուս հարսը՝ Արևիկը, շտապում է օրորել երեխային։

© Sputnik / Aram NersesyanԱրևիկն ու Յուրին
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Արևիկն ու Յուրին

Ինչ-որ մեկը զանգում է Նարեկին։ Ընտանիքը սկսում է ծիծաղել։ Փոքրիկ Արփին է։ Նա սիրում է սենյակի մի անկյունից զանգել հայրիկին կամ պապիկին և ամեն անգամ խոսակցությունն ավարտում է «կապի մեջ» բառերով։ Այս անգամ նա որոշում է երգել ընտանիքի սիրելի երգը՝ «13 արծիվները» կամ, ինչպես իրենք են այն անվանում, «Ջաբրայիլը»։ Մի քանի վայրկյան անց նրան միանում են նաև մյուս երեխաները։ Գրեթե բոլոր մեծերը ձայնակցում են նրանց, միայն պապիկն է, որ նայում է քնած Յուրիի ու լռում։

© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Արփին
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Փոքրիկ Արփին

«Մենք համերաշխ ենք և պատրաստ ենք ապրել Հայաստանի ցանկացած մասում։ Քսան տարի բոլորս միասին աշխատել ենք, որ մեր տանիքն ունենանք ու արժանապատիվ ապրենք, բայց զրկվեցինք դրանից։ Ուզում եմ, որ գոնե իմ երեխեքը գլխներին տանիք ունենան, իսկ թոռներս` երջանիկ մանկություն»,-ասում է նա մի քանի վայրկյան անց։

© Sputnik / Aram NersesyanՏանտիկինը` Լարիսան` հարսի` Օլյայի և փոքրիկ Յուրիի հետ
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2021
Տանտիկինը` Լարիսան` հարսի` Օլյայի և փոքրիկ Յուրիի հետ

Խոստովանում է` մի քիչ քաշվում են օգնություն խնդրել, երբ երկրում բազմաթիվ մարդկային զոհեր կան, երբ զոհվել են նրանց ազգականներն ու ծանոթները, բայց այլ ելք չեն տեսնում։ Մի քանի անգամ փորձել են աշխատանքի տեղավորվել, բայց առայժմ չի ստացվում։ Նրանք միայն մի բան են ուզում․կրկին ստեղծել այն ամենը, ինչ կորցրել են Արցախում և ապրել արժանապատիվ։ Իսկ Վարդաբացի տան բանալիները Լարիսան ամեն դեպքում պահելու է...

© Sputnik / Aram NersesyanԳևորգյան ընտանիքի երեխաները
Գևորգյան ընտանիքի երեխաները - Sputnik Արմենիա
1/5
Գևորգյան ընտանիքի երեխաները
© Sputnik / Aram NersesyanԳևորգյան ընտանիքի ամենակրտսերը` Յուրի Գևորգյանը
Գևորգյան ընտանիքի ամենակրտսերը` Յուրի Գևորգյանը - Sputnik Արմենիա
2/5
Գևորգյան ընտանիքի ամենակրտսերը` Յուրի Գևորգյանը
© Sputnik / Aram NersesyanՅուրի և Լարիսա Գևորգյանների կրտսեր որդին` Արմանը
Յուրի և Լարիսա Գևորգյանների կրտսեր որդին` Արմանը - Sputnik Արմենիա
3/5
Յուրի և Լարիսա Գևորգյանների կրտսեր որդին` Արմանը
© Sputnik / Aram NersesyanԼիլյա Գևորգյանը
Լիլյա Գևորգյանը - Sputnik Արմենիա
4/5
Լիլյա Գևորգյանը
© Sputnik / Aram NersesyanԳևորգյանների միջնեկ որդին` Նարեկը
Գևորգյանների միջնեկ որդին` Նարեկը - Sputnik Արմենիա
5/5
Գևորգյանների միջնեկ որդին` Նարեկը
1/5
Գևորգյան ընտանիքի երեխաները
2/5
Գևորգյան ընտանիքի ամենակրտսերը` Յուրի Գևորգյանը
3/5
Յուրի և Լարիսա Գևորգյանների կրտսեր որդին` Արմանը
4/5
Լիլյա Գևորգյանը
5/5
Գևորգյանների միջնեկ որդին` Նարեկը
Լրահոս
0