07:13 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
172 0 0

Հյուպատոսական ընդունելությունն իրականացվում է սանիտարահամաճարակային անվտանգության պահանջների խիստ պահպանմամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքում փոփոխություններ են կատարվել։ Հյուպատոսական ընդունելությանը համար ներկայացված դիմումների մեծ քանակի պատճառով 3 ամիս առաջ գրանցվելու հնարավորություն կտրվի 2021 թվականի փետրվարի 11-ից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Համապատասխան հղումները հրապարակված են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կայքի «Հյուպատոսական հարցեր» բաժնում։ Ընդ որում` ծննդյան, մահվան վկայականների ու Ռուսաստանի Դաշնություն մուտքի (վերադարձի) վկայականների ձևակերպման հարցերով ընդունելությունը ժամանակավորապես, բացառության կարգով կիրականացվի առանց էլեկտրոնային հերթում գրանցվելու», - նշված է հաղորդագրության մեջ:

2021 թվականի փետրվարի 11-ից նշված փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է նամակ գրել հյուպատոսական բաժնի էլեկտրոնային հասցեին (consarmenia@mid.ru)՝ պարտադիր նշելով դիմողի ազգանունը, անունը, հայրանունը և հեռախոսահամարը:

Դեսպանատունը զգուշացնում է, որ հյուպատոսական ընդունելությունն իրականացվում է սանիտարական-համաճարակաբանական անվտանգության պահանջների խիստ պահպանմամբ։ Այցելուները պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով և համապատասխան սոցիալական հեռավորություն պահպանեն։

Ըստ թեմայի

Քանի՞ հայ է ՌԴ քաղաքացիություն ստացել 2020 թվականին
«Թող հայրենիքը մնա իմ սրտում, բայց ես լինեմ ուրիշ երկրում». քաղաքացիները` արտագաղթի մասին
Դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր. Սինանյան
Արտագաղթի ցավոտ կողմը, կամ ովքե՞ր և ինչո՞ւ են լքում Հայաստանը
թեգերը:
դեսպանատուն, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ