09:25 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Շենքն իր կոլորիտով, նշանակությամբ, դիրքով բացառիկ է և տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց այն մազապուրծ փրկված շենքերից մեկն է։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան էջում ահազանգել է այդ մասին` լուսանկարներ տեղադրելով Գորիսի ուսուցչի տան շենքից։

«Ուսուցչի տան շենքը դեռևս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, որը համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը»,–գրել է նա։

Յոլյանը հավելել է նաև, որ շենքն իր կոլորիտով, նշանակությամբ, դիրքով բացառիկ է և տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց այն մազապուրծ փրկված շենքերից մեկն է։

Գորիսի փոխքաղաքապետը հուշել է` ասելով, որ շենքում, օրինակ, կարող է լինել Երկրագիտական թանգարանը, որն այսօր մշակույթի տան առաջին հարկում է, բայց շատ խեղճ տարածքում։ Նրա խոսքով` շենքը կարող է նաև գորգերի թանգարան դառնալ և նմանօրինակ հանրային կարևորության այլ գործող հաստատություն, բայց պետք չէ փորձել ջնջել պատմությունը, ու հետո տեսնենք այդտեղ ավտոտեխսպասարկաման կետ է գործում։

«Հուսով եմ, որ պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը, անթույլատրելի է այս շենքի վաճառքը»,–գրել է Յոլյանը։

Հայ և ռուս սահմանապահները հսկում են Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը. տեսանյութ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե համայնքը չի՞ կարող գնել այս շենքը, ինչին ի պատասխան Յոլյանը հայտնել է, որ նման դեպքում պետք է նվիրեն համայնքին։ Նրա խոսքով` շենքը հենց համայնքն է նվիրել կոմիտեին։

Ի դեպ, շենքի վրա հուշատախտակ էլ կա, որի վրա գրված է.«Այս տանն ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը»։

թեգերը:
փոխքաղաքապետ, Անշարժ գույք, շենք, Գորիս

Գլխավոր թեմաներ