22:47 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
141310

Տարիներ առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ոտքն ու ձեռքը կորցրած Արամը ոչ միայն չհուսահատվեց, այլև վերարժևորեց կյանքը՝  մարզական հաջողություններ, ընտանիք... Այսօր էլ դժվարություններից չընկրկող երիտասարդը  ոսկերչություն է սովորում:

Արամ Մարտիրոսյանը նպատակ ունի՝ 20 արծաթե խաչ պատրաստել ու նվիրել Արցախյան պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռքբերած տղաներին: Խաչերից մեկն արդեն կա: Այն ինքնուրույն է պատրաստել՝ ավելի ստույգ՝ երկու մատներով: Առջևում դեռ 19 խաչ կա: Չի վհատվում ՝ վարպետի՝ Հարությունի հետ, ամեն ինչ կստացվի:

Արժե՞ անհանգստանալ Գյումրիում զինտեխնիկայի ու զինվորների տեղաշարժից

Ծնվել ու մեծացել է Շիրակի մարզի Հովհունի գյուղում: «Շատ ակտիվ ու չար տղա էի՝ 13 տարեկան էի, երբ պայթուցիկ գտա ու սկսեցի դրանով խաղալ։ Հետո մուրճով հարվածեցի, ու այն պայթեց: Ամեն ինչ լավ հիշում եմ՝ ինչպես է պայթյունի ալիքը ինձ մի քանի մետր նետում ու վնասում ծունկս ու ձեռքս, հետո տեսա նաև, որ որովայնս ևս վնասվել է։ Ուժերս հավաքելով գոռացի, համագյուղացիները հավաքվեցին ու տեղափոխեցին հիվանդանոց։ Այնտեղ էլ ոտքս անդամահատեցին»,-պատմում է Արամը։ Շատ հաճախ զգացնել են տալիս նաև ամբողջ մարմնով տարածված բեկորները: 

Պայքարող բնավորությունը նախ մարզական ոլորտում է ցուցաբերում՝ բազկամարտ, առագաստային մարզաձև, սեղանի թենիս:

Ոսկերչությամբ սկսել է զբաղվել մեկուկես տարի առաջ՝ վարպետ Հարությունի առաջարկով։ Մինչ այդ համակագչային ծրագրեր է սովորել, բայց անկեղծանում է՝ դա իրենը չէր, իսկ ոսկերչությունն ուրիշ է։

Վարպետի համբերատարությունն ու աշակերտի նպատակասլացությունն իրենց արդյունքը տվեցին՝ Արամն արդեն զարդերին քարեր է տեղադրում, խաչ պատրաստում, իսկ առջևում նաև շղթաներ պատրաստելն է։

«Սկզբում որոշել էի նրան միայն փորագրել ու քար տեղադրել սովորեցնել, ու դա ստացվեց, բայց տեսնելով Արամի նվիրված լինելն ու կամքը՝ որոշեցի այդքանով չսահմանափակվել: Արամի օրինակն այսօր պատերազմի պատճառով հաշմանդամ դարձած շատ տղաների հույս ու լույս կտա, ու դրա համար որոշեցինք խաչեր պատրաստել ու նվիրել տղաներին, որ իրենք էլ տեսնեն, որ ոտք ու ձեռք կորցնելը կյանքի ավարտ չէ»,-ասում է Հարությունը հպարտությամբ նշելով՝ նման խնդիրներով ոսկերիչ Հայաստանում չկա։ Ու ընդհանրապես աշխարհում քիչ են դեպքերը, երբ մարդը ձեռքի 2 մատներով կարողանա ոսկերչությամբ զբաղվել:

Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին

Ձեռնարկելով երիտասարդին ոսկերչության հմտությունները փոխանցելու գործը, վարպետը առաջնային խնդիր էր դրել իր առջև՝ չհիասթափեցնել։ Հասկանալու համար, թե ինչ է զգում աշակերտը այս կամ այն գործիքը բռնելիս, վարպետը նույնիսկ կպչուն ժապավեններով իր մատները կապելով՝ ինքն էր նախ 2 մատով փորձում այդ գործողությունը կատարել:

«Ես ուրիշ աշակերտներ էլ ունեի, որոնք ոչ մի խնդիր չունեին, բայց չունեին նաև Արամի ձգտումն ու կամքը, դրա համար էլ Արամի մոտ ստացվում է: Արամը չի ընկճվել, ընտանիք է կազմել, ունի կին ու որդի ու պայքարում է իր հաջողության համար»,-ասում է վարպետ Հարությունը:

  • Արամ Մարտիրոսյանը ցուցադրում է իր պատրաստած առաջին խաչը
    Արամ Մարտիրոսյանը ցուցադրում է իր պատրաստած առաջին խաչը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արամի վարպետը՝ Հարություն Հովսեփյանը, հետևում է աշակերտի աշխատանքին։
    Արամի վարպետը՝ Հարություն Հովսեփյանը, հետևում է աշակերտի աշխատանքին։
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արամի վարպետը՝ Հարություն Հովսեփյանը, հետևում է աշակերտի աշխատանքին։
    Արամի վարպետը՝ Հարություն Հովսեփյանը, հետևում է աշակերտի աշխատանքին։
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արամ Մարտիրոսյանն աշխատանքի պահին
    Արամ Մարտիրոսյանն աշխատանքի պահին
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Արամ Մարտիրոսյանը հարցազրույցի ժամանակ
    Արամ Մարտիրոսյանը հարցազրույցի ժամանակ
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արամ Մարտիրոսյանը ցուցադրում է իր պատրաստած առաջին խաչը

Արամը վաճառված գործեր առայժմ չունի, դեռ շարունակում է սովորել։ Նոր մասնագիտության մեջ հմտանալու համար նաև սեփական գործիքներն են հարկավոր, որոնք ձեռք բերելուն խանգարում են ֆինանսական խնդիրները։

Դրանք լինելու դեպքում նա կկարողանա նաև գումար վաստակել. արդեն համագյուղացիները դիմում են զարդի քար կպցնելու կամ կտրված շղթան նորոգելու խնդիրներով։

Բայց մինչ այդ Արամը վստահեցնում է՝ կշարունակի քրտանաջան աշխատել ու խաչեր պատրաստել, որ նվիրի պատերազմից վերադարձած տղաներին՝ նրանց խորհուրդ տալով չկոտրվել ու «դուխները տեղը պահել»:

Ըստ թեմայի

Հեքիաթ հայկավանցի Ծովինարի համար, որը ստիպված է Գյումրիում ապրել
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Ողբերգական վթար Գյումրիում. փրկարարներն այրված մեքենայից ռուս զինծառայողի դի են հանել
թեգերը:
Գյումրի, հաշմանդամ, ոսկերիչ

Գլխավոր թեմաներ