21:59 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, իսկ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է սպանության գործիք դանակը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. 81-ամյա կինը հայտնաբերվել է տան հյուրասենյակի հատակին ընկած՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին։ Այդ օրը՝ ժամը 18:55-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հորաքույրը մահացել է:

«Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ դին՝ պարանոցի և ձեռքերի հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն կատարելը):

Պարզվել է, որ տարեց կնոջը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը. նա ոստիկանություն ահազանգած քաղաքացու ընկերն է:

43-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք:

Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Աշտարակում 19-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Գյումրեցի կնոջ սպանության գործը. իրավահաջորդները դժգոհ են հեռավար նիստերից
թեգերը:
Երևան, Սպանություն

Գլխավոր թեմաներ