17:56 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1367 0 0

Խաղաղապահ զորակազմի հրամանատարի խոսքով՝ ռուս զինվորականներն այսուհետև ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի կատարմանը:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների հերթական փոխանակման շրջանակներում Բաքու է տեղափոխվել մեկ ադրբեջանցի գերի, նրա փոխարեն Երևան են բերվել 5 գերիներ։ Տեղեկությունը հայտնել է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողությամբ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ», - ասել է Մուրադովը լրագրողներին։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի կատարմանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 5 հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Նրանց մեծ մասը Գյումրիից են։

Ըստ թեմայի

Հարցը կլուծվի. Կոպիրկինը՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին
Հայրենիք վերադարձան ևս 5 գերիներ. ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց. տեսանյութ
Սպասման ծանր րոպեներ. գերիների հարազատները՝ «Էրեբունի» օդանավակայանում
թեգերը:
Ռուստամ Մուրադով, Հայաստան, գերի

Գլխավոր թեմաներ