09:06 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
617611

Երջանկացած մորը զանգահարել ու ուշ ժամին տեսության գալ են շտապում նաև նրանք, որոնց որդիները կամ ամուսինները դեռ գերության մեջ են։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Չնայած ուշ ժամին՝ գյումրեցիների այս ընտանիքում ելումուտը չի դադարում։ Հեռու-մոտիկ հարազատներ, հարևաններ շտապում են աչքալուսանք տալ։ «Որդիդ տուն է եկել»։

Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած 5 գերիների թվում 23-ամյա երիտասարդն է։ Մայրը որդու վերադարձի մասին իմացել է միայն րոպեներ առաջ․ իր որդու անունը լսեց հեռուստացույցի առջև նստած, երբ ընթերցում էին հայրենիք վերադարձած տղաների անունները։ Պարզ ու հստակ լսելով որդու անունը՝ էլի ականջներին չէր հավատում։

«Ճի՞շտ եմ լսել»,- արագացած սրտխփոցներով, հուզմունքից չորացած շուրթերով ընտանիքի անդամներին, անսպասելի լուրը լսելուց հետո իրենց տուն շտապած հարևաններին հարցնում է տիկին Մարինեն։

Ավետիսը լսելով՝ բոլոր հարազատները մեկը մյուսին հերթ չտալով՝ զանգում են կամ շտապում անձամբ գալ, գրկել աշխարհի չափ երջանկացած մորը։ Չեն դադարում նաև այն մարդկանց զանգերը, որոնց որդիները կամ ամուսիները դեռ շարունակում են գերության մեջ մնալ:

«Տարոսը ձեզ, տեսե՛ք, հույսներդ չկորցնեք, իմ որդին եկավ, ձերն էլ կգա»,-ի պատասխան՝ նշում է մայրը՝ տիկին Մարինեն:

Մոր ուրախությունը բազմապատկվեց, երբ հերթական հեռախոսազանգը որդուց էր։

«Մամ ջան, ես լավ եմ: Աղոթի, Աստված ինձ տուն բերեց»,- ասել է որդին ու արգելել մորն այս ուշ ժամին ճանապարհ ընկնել Գյումրիից Երևան։ Խնդրել է սպասել լուսաբացին։

Սպասման ծանր րոպեներ. գերիների հարազատները՝ «Էրեբունի» օդանավակայանում

Նշենք, որ այսօր ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած 5 գերիների մեծ մասը Շիրակի մարզից են։ Գերիների փոխանակման շրջանակում Հայաստանից Ադրբեջան է վերադարձվել 1 գերի։

Նախորդ անգամ կրկին 5 գերիներ էին վերադարձել հայրենիք հունվարի 28-ին։

Ըստ թեմայի

Չեխիայի խորհրդարանում Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ բանաձև են ընդունել
Հարցը կլուծվի. Կոպիրկինը՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին
Հայրենիք վերադարձան ևս 5 գերիներ. ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց. տեսանյութ
թեգերը:
Գյումրի, գերի

Գլխավոր թեմաներ