06:25 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
59020

Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանության դիմացից գնացին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ`նամակը նրան տալու։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանության դիմաց են, նրանք ուզում են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին նամակ փոխանցել։ Դեսպանատան առջև հավաքվել են Էջմիածնի քիմիկների զորամասի 40 անհետ կորած զինծառայողների հարազատները։

«Բոլոր պատկան մարմիններին դիմել ենք, ոչ ոք չի կարողանում մեզ օգնել, մեր տղաների վերադարձի հարցով ոչ ոք չի զբաղվում։ Հիմա ուզում ենք դեսպանը լսի մեզ ու գուցե նոր պայմանագիր ստորագրեն գերիների համար։ Այսպես չի լինի, ինչքան սպասենք»,–ասաց անհետ կորած զինվորներից մեկի հայրը` Տիգրան Ադոյանը։

Անհետ կորած զինվորներից մեկի մայրն էլ` Անահիտ Ադոյանը, նշեց, որ արդեն չգիտեն` ում դիմեն։ «Եթե այսօր ծնողներն են եկել ու իրենց երեխաներին են ուզում վաղը կառավարության առջև բերեն, երեխաներն են գալու և իրենց պապաներին ուզելու։ Թող նայեն այդ երեխաների աչքերի մեջ ու ասեն` իրենց հայրն ուր է»,–ասաց տիկին Անահիտը։

Նրա խոսքով` իրենք տեղեկություններ ունեն, որ իրենց երեխաները ոչ թե զոհվել են, այլ գերի են։ Տիկին Անահիտը հիշեցրեց, որ իրենց տղաների խմբից մեկին, որը գերի էր ընկել, արդեն իսկ Հայաստան են բերել։ Նա ասաց նաև, որ քանիցս նամակներով դիմել են ՌԴ դեսպանին էլ, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

Որոշ ժամանակ դեսպանատան առջև սպասելուց հետո ծնողները հայտնեցին, որ նամակը կտանեն այն մարդկանց, որոնք հիմա ուզում են իշխանության գալ։ Մասնավորապես, նրանք որոշեցին այն հանձնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` խնդրելով զբաղվել իրենց տղաների հարցով։

«Զանգերին չի պատասխանում». անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են պահանջում

Հիշեցնենք, որ այս ծնողները քանիցս բողոքի ակցիաներ են արել ինչպես Էջմիածնի զորամասի մոտ, այնպես էլ կառավարության, ՊՆ–ի ու ԱԺ–ի առջև։ Նրանց ՊՆ–ից պատասխանել էին, որ իրենց երեխաներին սխալմամբ են Զանգիլանի այն հատվածը տարել, որն արդեն թշնամու վերահսկողության ներքո է եղել։

Ըստ թեմայի

Գեներալ Մուրադովն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների վերադարձի մանրամասներին
«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է
Բացառիկ տեսանյութ՝ հայ գերիների վերադարձից
թեգերը:
Էջմիածին, Ռոբերտ Քոչարյան, երեխա, ծնող, Բողոքի ակցիա, դեսպանատուն, Ռուսաստան, Սերգեյ Կոպիրկին, անհետ կորած

Գլխավոր թեմաներ