10:31 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։

Այդ առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել, մասնավորապես նշելով, որ Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հինգերորդ դարում նրանք արիությամբ դիմակայեցին ահեղ փորձությանը՝ ունենալով վստահությունը, որ մեր ժողովուրդը առհավետ սիրով կապված պիտի մնա հայրենի իր երկրին։

«Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռվից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և հայրենյաց սիրո ջերմ զգացումով քաջ ու արդյունավոր լինենք մեր սրբությունների ու արժեքների պաշտպանության և մեր հայրենիքի զորացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատվության մեջ: Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին և զոհվեցին Արցախի համար այս պատերազմում»,-նշել է կաթողիկոսը։

Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Ըստ թեմայի

Աստծո լույսի և հրաշքի սպասումով․ ճրագալույցի պատարագը՝ լուսանկարներով
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Պարգև սրբազանը պատարագ է մատուցել
Սուրբծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում. լուսանկարներ
թեգերը:
Եկեղեցի, կաթողիկոս, պատարագ

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    114
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    416
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    110