09:52 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Անանուն աղբյուրներին հղում տալն արգելող նախագծի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու մեդիաոլորտի մասնագետները եկել են այն եզրակացության, որ այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեդիա ոլորտի մասնագետների և մասնագիտացված ՀԿ ղեկավարների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող օրենքների նախագծերը։

ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ըստ քննարկման արդյունքների՝ նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու։

«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան

«Նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով: Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը և ինչպես է այն լուծելու առկա խնդիրները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Омбудсмен Арман Татоян обсудил со специалистами СМИ проекты, предусматривающие запрет на цитирование анонимных источников (11 девраля 2021). Еревaн
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեդիա ոլորտի մասնագետների և մասնագիտացված ՀԿ ղեկավարների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող օրենքների նախագծերը։

Բացի այդ, նախագիծը մասնագետների հետ պատշաճ չի քննարկվել, այն չեն ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի։

Քննարկման արդյունքում հանգել են այն եզրակացության, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջակվող տուգանքներն անհամաչափ են, չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն. նախատեսված են տուգանքների ֆիքսված չափեր, որոնք կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության։

Քնարկման մասնակիցները միակարծիք եզրահանգել են, որ նախագծերում վիճելի կարգավորումները պետք է դուրս բերվեն շրջանառությունից՝ անընդունելի լինելու պատճառաբանությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքների համաձայն՝ Թաթոյանն իր պաշտոնական կարծիքը կամփոփի, դրանում հաշվի կառնվեն քննարկման արդյունքները ու կներկայացնի Ազգային ժողով։

Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։ Նախագծում առաջարկվում է արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են։

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակների վեցից հինգը նախկինում աշխատել են որպես լրագրող։ Այսպես` նախագիծն առաջարկող պատգամավորներն են Արթուր Հովհաննիսյանը (աշխատել է Para TV-ում), Սարգիս Խանդանյանը (CivilNet), Հայկ Կոնջորյանը (lragir.am), Վահագն Հովակիմյանը (Հայկական ժամանակ, Ժողովուրդ, panorama.am), Թագուհի Ղազարյանը (armsport.am):

Նրանցից միայն Համազասպ Դանիելյանը լրագրող չէ։

Ըստ թեմայի

ՀՀ–ում ուզում են արգելել Telegram-ալիքներին հղում անելը
Նաիրա Զոհրաբյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին. թեման «Նիկոլի վախերն» են
«Անանուն աղբյուրներին առնչվող օրինագիծն ընդունելի չէ և պետք է հանվի շրջանառությունից»
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, ԶԼՄ, նախագիծ

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    64
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    404
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    101