23:20 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
39002

Նախագծով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը. վիրավորանքի համար մինչև 2 մլն դրամ, զրպարտության համար՝ 3 մլն։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն արդեն հասցրել է բուռն քննարկումների ու քննադատությունների արժանանալ։

Եվ, այդուհանդերձ, նախագծին կողմ քվեարկեցին` 72, դեմ` 30 և  ձեռնպահ` 2 պատգամավորներ:

Հիշեցնենք`  նախագծով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը:

Մասնավորապես` վիրավորանքի համար մինչև 2 մլն դրամ, զրպարտության համար՝ 3 մլն։

Ի դեպ, ի սկզբանե Ալեն Սիմոնյանն առաջարկում էր շատ ավելի բարձր տուգանքներ կիրառել. վիրավորանքի համար 1-5 մլն, զրպարտության համար՝ 2-10։ Բայց  արդարադատության նախարարությունը նվազեցրեց դրանք` մեկնաբանելով, որ Հայաստանում քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 3 մլն դրամը։

Հայհոյանքի ու սպառնալիքների չափաբաժինը շատ վտանգավոր սահմանի է հասել. Թաթոյան

Նշենք, որ այսօր խորհրդարանում ներկայացնելով նախագիծը` Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ դրա ընդունումը հնարավորություն կընձեռնի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, իսկ քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի ստույգ տեղեկություն ստանալու:

Ըստ թեմայի

Հայաստանն ամեն օր փոքրանում է. ընդդիմությունը ժողովրդին հրավիրում է Ազատության հրապարակ
Այս տեսքով չպետք է ընդունվի. ՄԻՊ–ը ԶԼՄ մասնագետների հետ իմքայլականների նախագիծն է քննարկել
Գազալցակայանները ստիպված կինեն հաճախորդին հայտնել գազի մասին ողջ ճշմարտությունը
թեգերը:
զրպարտություն, Տուգանք, հայհոյանք, Ալեն Սիմոնյան, Հայաստան, ԱԺ

Գլխավոր թեմաներ