11:07 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
12710

ՀՌԱՀ-ի երկու որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով գործը դատարանը վարույթ է ընդունել և նշանակել դատաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» դատի է տվել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին:

Հեռուստաալիքը պահանջում է անվավեր ճանաչել ՀՌՀ որոշումը։ Մասնավորապես, խոսքը հունվարի ութին ընդունված «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության մասին» որոշումն է, որով լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5 ՝ խոստացված 6-ի փոխարեն:

Երկրորդ որոշումն էլ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին թիվ 14» որոշումն է։

Նշենք, որ հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին: Դատարանը վարույթ է ընդունել գործը և նշանակել դատաքննություն։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։

Հեռուստաընկերությունները մրցույթի արդյունքները կարող են բողոքարկել. Մկրտչյան

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել էր, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7 (հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար):

թեգերը:
Հայաստան, դատ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), հեռուստացույց

Գլխավոր թեմաներ